Աթենքում հունարենով բեմադրվել է Հակոբ Պարոնյանի «Երկու տիրոջ մեկ ծառան»
Загрузка
X


Աթենքում հունարենով բեմադրվել է Հակոբ Պարոնյանի «Երկու տիրոջ մեկ ծառան»

Ежедневник / 27.02.2018

«Ծիածան» թատերախումբը, մարտի 24-ին և 25-ին, Աթենքի Ռենդի շրջանի քաղաքապետարանի «Քամպանելիս» սրահում հունարենով բեմականացրել է, երկար ամիսներ սպասվող, Հակոբ Պարոնյանի՝ «Երկու տիրոջ մեկ ծառան» ստեղծագործությունը:

Այս մասին հաղորդում է «Հայաստան» լրատվական ցանցն Աթենքից:

Հայկ Գասարճյանի բեմադրությամբ, արդիական ոճով մշակած և հունարեն երգերով համատեղված բեմականացումը, մեծ հետաքրքրությամբ ընդունվեց հույն և հայ հանդիսատեսի կողմից:  

Բեմականացման հունարեն սքանչելի երգերը մշակել էին երաժշտահան՝ Նիկոս Խաձիելևտերիուն և բանաստեղծ՝ Անտոնիս Պետրատոսին, իսկ նկարչական ձևավորումը Դինա Կալիմանինն էր։ 

«Երկու տիրոջ մեկ ծառան» թատրոնը «Ծիածան» և «Նոր ծիածան» թատերախմբերի 12-րդ ներկայացումն էր վրջին 11 տարվա ընթացքում: 

«Արարատ» մարզական և մշակութային «Ծիածան» թատերախումբի ներկայացման հիմնական դերակատարներն էին՝ Արման Մենենդյանը, Գրիգոր Չափարյանը, Սոտիրիս Սեմերջյանը, Հերման Մենենդյանը, Գեորգիա Մակրիդին, Անաստասիոս Պանայուդակիսը, Սոնա Գալստյանը։