Զորավար Անդրանիկի մարտակոչը
…Մենք կեցած ենք, հայ տառապած ժողովուրդ, հայկական պատմության այնպիսի փոթորկուն էջի վրա, ուր մեր ժողովուրդը կապրի կամ իր վերջին օրերը և կամ կգտնվի վաղվան ազատության նախօրյակին: Վայրկյանը, ներկա օրերը մեզ չեն ցուցեր միջին ճանապարհ: Վաղվան պատասխանը հայ ժողովրդին պիտի ըլլա այո՛ կամ ո՛չ: Դարեր ի վեր բռնեցինք հավաքական ազատության ճանապարհը, որ պսակեցավ մեր արյունով և հայ երիտասարդության անասելի ոգևորումներով: Հասած է ժամը վերջին մարտնչումի:...