100% ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ ԵՐԿԻՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Загрузка
X


100% ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ ԵՐԿԻՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Аналитика / Ежедневник / 19.08.2019

Երկու տարի առաջ էր , որ ՀՀ-ի համար մի նոր մարտավարության մոտավոր ծրագրի մասին գրեցի թե ինչ ապագա երկիր կարելի է կառուցել:
Ասածս հետևյալն է:
Ամբողջ աշխարհին հայտարարում ենք, որ Հայաստանը անցնում է 100% էկոլոգիապես մաքուր երկիր կառուցելու փորձարարական մոդելին:
1. 2-3 տարում ամբողջ երկիրը անցնում է մաքրման, ստերիլացման ժամանակաշրջան՝ մաքրվում է աղբից ցանկացած միջավայր. ջուր, հող, քաղաք, գյուղ: Ստեղծվում են աղբամշակման գործարաններ, որոնք իրենց հերթին էներգիա ստանալու միջոց են դառնում:
2. ՀՀ-ում ցանկացած արտադրություն, նոր տեխնոլոլոգիաներ, գյուղատնտեսություն սկսում է զարգանալ է միայն էկոլոգիապես մաքուր արտադրանք տալու ուղղությամբ:
3. 4-րդ տարում երկրում արտադրված ցանկացած իր, մթերք, նոր գյուտ, դեղագործություն թե հագուստ, ամեն բան ստանում է էկոլոգիապես մաքուր արտադրանքի պիտակ, նշան: Այդ պիտակով ցանկացած վաճառվող ապրանք արտահանվելու դեպքում կրկնակի թանկ է վաճառվում արտաքին շուկայում: Այսպիսով մեր փոքր տարածքը կրկնակի բարձր արժողությամբ ապրանքների պատճառով մեծանում է առնվազն երկու անգամ:
Այս ծրագրի ուղղությամբ եթե սկսենք մտածել ու գործել մեր բոլոր հանքավայրերը կարելի է փակել, որովհետև մեր միջազգային բոլոր պայմանավորվածությունների, պարտավորությունների մասին ի լուր աշխարհի արդեն հայտարարած կլինենք:
4. 100% էկոլոգիապես մաքուր երկիր ունենալու մեր ցանկության դեպքում ՝ կարծում եմ աշխարհի շատ երկրներ շատ մեծ ներդրումներ կանեն մեր երկրում,որոնց հաշվին ի վիճակի կլինենք իրականացնել տարածաշրջանում էկոլոգիապես մաքուր երկրի մոդել կառուցելը, որը կարող է օրնակելի դառնալ:
Գիտեմ՝ կարդացողներից շատերը պիտի ասեն ուտոպիա է, ֆանտաստիկա է, սակայն այսօր աշխարհում արդեն այս ուղղությամբ ապրող և զարգացող փոքր տարածքներ ու երկրներ կան, իսկ ի՞նչի մենք չենք կարող:
Նորից անդրադաձա երկու տարի առաջ ծագած մտքիս, որովհետև այս կերպ մենք ցանկացած Ամուլսարի նման հանքարդյունաբերություն կարող ենք կանգնեցնել միջազգային աջակցությունն ունենալով:
Քսան տարի հետո ամբողջ աշխարհում վաճառվող, մեր երկրից դուրս եկած ցանկացած ապրանք «Made in Armenia» գրվածով՝ կնշանակի էկոլոգիապես մաքուր:

Հեղինակ՝ Հրանտ Վարդանյան, Երևան, 2019 թ.