ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԿՈՉԸ
Մենք կեցած ենք, հայ տառապած ժողովուրդ, հայկական պատմության այնպիսի փոթորկուն էջի վրա, ուր մեր ժողովուրդը կապրի կամ իր վերջին օրերը և կամ կգտնվի վաղվան ազատության նախօրյակին: Վայկյանը, ներկա օրերը մեզ չեն ցուցներ միջին ճանապարհ: Վաղվան պատասխանը հայ ժողովրդին պիտի լինի այո կամ ոչ: Իմ խոսքս կուղղեմ այն բոլոր մարդոց, որոնք խոր գիտակցություն ունին հայ ժողովրդի լայնածավալ տառապանքին, որոնք ունին մարդասիրական սիրտ, ամեն ազգե, ըլլան անոնք հույն, եզիդի, ասորի, քյուրդ, իսլամ կամ ոչ իսլամ, որոնք ենթակա...