«Ծիրանը» հավաքելու ժամանակը
Загрузка
X


«Ծիրանը» հավաքելու ժամանակը

Кинотеатр / 14.07.2018

Հայաստանում հուլիսին ծիրանը հասունանում է դարեր ի վեր, սակայն արդեն 15 տարի դրա հասունացումը միջազգային իրադարձություն է. ուղիղ 15 տարի առաջ Երևանում հիմնադրվեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը։ 2004-ին ասուլիսի ժամանակ «Ոսկե ծիրանի» հիմնադիրները հայտարարեցին` աշխարհին ներկայանալու ամենաարդյունավետ միջոցը կինոն է։
Առաջին «Ծիրանի» մասնակիցները հայազգի ռեժիսորներ էին` տարբեր երկրներից, այն ժամանակ նորաստեղծ փառատոնը հետաքրքրեց հիմնականում մասնագետներին, սակայն հյուրերը լավատես էին։ Դանիացի պրոդյուսեր և կինոբեմադրիչ Սոնյա Վեստերհոլտն այն ժամանակ ասաց. «Սա հրաշալի փառատոն է, նորածին մանուկ, որը չափազանց գեղեցիկ է: Սակայն ժամանակ է պետք, որ երեխան մեծանա: Համոզված եմ`արդեն հաջորդ տարի մարդիկ կգիտակցեն, որ փառատոն է սկսվել, և կգան ֆիլմեր դիտելու»: Տասնհինգ տարվա ընթացքում ցուցադրվեցին բազմաթիվ ֆիլմեր, մարդիկ սկսեցին գալ կինո, փոխվեց շատ բան, սակայն անփոփոխ մնացին այն մարդիկ, որոնք սկսեցին այս մեծ  տոնը` կինոռեժիսոր և փառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյան, կինոքննադատ և փառատոնի ծրագրի ղեկավար Միքայել Ստամբոլցյան, կինոքննադատ և փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյան: Կազմակերպիչները փառատոնի անունը կապել են ծիրանի հետ, քանի որ այդ պտուղը խորհրդանշում է Հայաստանը, լատիներեն այն հնչում է «prunus аrmeniaсa» (հայկական սալոր)։
Ամեն տարի փառատոնն ունենում է «ոսկե» և «արծաթե» մրցանակակիրներ երկումիջազգային մրցութային բաժիններում` խաղարկային և վավերագրական: Իսկ «Հայկական համայնապատկեր» անվանակարգում հայազգի կինոգործիչների ֆիլմերն են ընդգրկվում։ Հանձնվում են նաև ժյուրիի հատուկ մրցանակ և դիպլում, մի քանի այլ մրցանակներ։
Փառատոնի` համաշխարհային կինոյում մեծ վաստակ ունեցող պատվավոր հյուրերը ևս այստեղից չեն հեռանում ձեռնունայն, նրանք իրենց հետ տանում են թանկարժեք նվեր` «Փարաջանովյան թալեր»։ Այս տարվա` հոբելյանական «Ծիրանի» բացման արարողության ժամանակ այդ պատվին արժանացավ հայտնի կինոռեժիսոր Դարեն Արոնոֆսկին։ Իսկ ընդհանուր առմամբ 15 տարիների ընթացքում «թալերներ» են ստացել ավելի քան երեք տասնյակ կինոգործիչներ` համաշխարհային կինոյում վաստակի համար։
«Փարաջանովյան թալերով» հարստացած կինոգործիչների ոչ ամբողջական ցանկն է` Շառլ Ազնավուր, Հյու Հադսոն, Ժակլին Բիսեթ, Օռնելա Մուտի, Նաստասյա Կինսկի, Օթար Իոսելիանի, Մարկո Մլուլլեր, Ցզյա Չժանկե, Կիմ Կի Դուկ, Յոս Ստելլինգ, Ներսես Հովհաննիսյան, Ֆանի Արդան, Ռոման Բալայան, Կլաուդիա Կարդինալե, Դարիուշ Մեհրջուի, Տոնինո Գուեռա, Արտավազդ Փելեշյան, Աբաս Քիարոսթամի, Քշիշթոֆ Զանուսի, Նիկիտա Միխալկով:
Թալերներից երկուսն էլ տրվել են իբրև հարգանքի տուրք` Անրի Վեռնոյ և Միքելանջելո Անտոնիոնի։
Իսկ փառատոնի մեկ տասնյակից ավելի հյուրերի պատվել են հատուկ մրցանակով` «Վարպետ». այդ կոչմանն են արժանացել Ջո Բեռլինգերը, Ֆրեդ Քելեմենը, Վիտալի Մանսկին, Շատրիկ Շենեն, Քրիստիան Բերգերը, Ուլրիխ Զայդլը, Նուրի Բիլգե Ջեյլանը, Վոյչեխ Մարչևսկին, Ալեքսեյ Ուչիտելը, Կլեր Դընին, Ֆրիդրիք Թոուր Ֆրիդրիքսոնը, Լի Չան-դոն, Ստանիսլավ Գովորուխինը, Կոհեյ Օգուրին, Ռոբ Նիլսոնը, Սերգեյ Սոլովյովը։
Այս ընթացքում «Ոսկե ծիրանները» հասել են աշխարհի բազմաթիվ երկրներ. 2004-ին ոսկե պտուղները «մեկնեցին» Ֆրանսիա (Ստեֆան Էլմաջյան, «Freedub 1» և «Իմ անուննէ...»), Ռուսաստան (Մարիա Սահակյան, «Հրաժեշտ»), Կանադա (Ատոմ Էգոյան,«Արարատ»), մեկն էլ մնաց Հայաստանում (Արմեն Խաչատրյան, «Հեքիաթ թեվավոր ձիումասին»):
Սկսած փառատոնեի երկրորդ տարվանից ոսկե ծիրաններին միացան նաև նրանց արծաթե տարբերակները։ Տարբեր տարիների ոսկե և արծաթե ծիրաններ են հայտնվել բազմաթիվ ռեժիսորների մոտ` ընդլայներով փառատոնի աշխարհագրությունը։ Այսպես`
2005 – Ոսկե ծիրան խաղարկային ֆիլմի համար` «Արևը», Ալեքսանդր Սոկուրով, վավերագրական` «Մելամաղձի երեքսենյակները», Պիրյո Հոնկասալո և երեք ֆիլմ «Հայկական համայնապատկեր» ծրագրում` «Մուրճ և բոց», Վոն (Վահան) Փիլիկյան, «Բացերկնքի տակ», Արման Երիցյան, «Ճանապարհ»,Նաիրա Մուրադյան։
Արծաթե ծիրան` խաղակային` «4», Իլյա Խրժանովսկի, «Մեռյալները», Լիսանդրո Ալոնսո, վավերագրական` «Մոսկաչկա», Անեթ Շյուց և «Օ˜, մարդ», Երվանդ Ջանիկյան։
2006 – Ոսկե ծիրան` խաղարկային` «Երեքժամանակ», Սյաո-սիեն Հոու, վավերագրական` «Աշխատավորի վախճանը», Միխայել Գլավոգեր, «Հայկական համայնապատկեր»` «Մոռացվածկղզիների բնակիչները», Հրանտ Հակոբյան։
Արծաթե ծիրան` խաղարկային` «Ժամանակիլեգենդը», Լակուեստա Իսակի և «Ուղևորությունդեպի Հայաստան», Ռոբեր Գեդիգյան, վավերագրական` «Էստամիրա», Մարկոս Պրադո։
2007 – Ոսկե ծիրան` խաղարկային` «Ներմուծում/Արտահանում», Ուլրիխ Զայդլ, «Հայկական համայնապատկեր»` «Ճչացողները», ԿառլաԿարապետյան։ Իսկ Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություն պատերազմի և խաղաղության օրերից» վավերագրական ֆիլմը ստացավ և՛ «Ոսկե» և՛ «Արծաթե ծիրան»։Արծաթե ծիրան` խաղարկային` «Նոր աշխարհ»,Էմանուելե Կրիալեզե, վավերագրական` «Սպիտակ ուղտը», Քսավյե Քրիստիան։
2008 – Ոսկե ծիրան` «Ջրահարսը», Աննա Մելիքյան, վավերագրական` «Կանայք շատ բանեն տեսնում», Մեյրա Աշեր,«Հայկականհամայնապատկեր»`
«Կապույտ ժամը», Էրիկ Նազարյան։ Արծաթե ծիրան` խաղարկային` «Կիտրոնի ծառ», Էրան Ռիքլիս և «Հրաշալի քաղաք», Ադիտյա Ասարաթ, վավերագրական` «Լաքշմին և ես», Նիշթա Ջաին, «Հայկական համայնապատկեր»` «Գաթա», Դիանա Մկրտչյան։
2009 – Ոսկե ծիրան ` խաղարկային` «Մյուս ափը»,Գեորգի Օվաշվիլի, վավերագրական` «Բիրմացիվիջեյը. ռեպորտաժ փակ երկրից», ԱնդերսՕսթերգորդ, «Հայկական համայնապատկեր»` «Սիրով և երախտագիտությամբ», Արկա Մանուկյան։ Արծաթե ծիրան` խաղարկային` «Քերծվածք», Միխալ Ռոսա, վավերագրական` «Ողջերը», Սերգեյ Բուկովսկի։
2010 – Ոսկե ծիրան ` խաղարկային` «Կոսմոս»,Ռեհա Էրդեմ, վավերագրական` «Երկուսով»,Պավել Կոստոմարով և «Հայկականհամայնապատկեր»` «Հայաստանի վերջինլարախաղացը», Արման Երիցյան, ԻննաՍահակյան։ Արծաթե ծիրան` խաղարկային` «Իմ ուրախություն», Սերգեյ Լոզնիցա, վավերագրական` «Հինգ փղերովկինը», Վադիմ Ենդրեյկո և «Հայկական համայնապատկեր»` «Այստեղ` ներքևում», Կոմս Շահբազյան։
2011 – սանդր Նանաու, «Հայկականհամայնապատկեր»` «Բեռնելով կյանքս»,Հարութ Շատյան։
Արծաթե ծիրան` խաղարկային` «Մուսանյաննոթեր», Չուն-բում Փարկ, վավերագրական` «Ամառային արոտավայր», Լին Թրու, ՆելսոնՈւոքեր III, Ցերինգ Պերլո և «Հայկական համայնապատկեր»` «Տիեզերանավը», Էմիլ Մկրտչյան։
2012 – Ոսկե ծիրան` խաղարկային` «Մշուշում», Սերգեյ Լոզնիցա, վավերագրական` «Հինգկոտրված տեսախցիկ», Էմադ Բուրնաթ, ԳիԴավիդի։ Իսկ «Հայկական համայնապատկեր» անվանակարգում տրվել է երեք «Ոսկե ծիրան»` մեկական խաղարկային, վավերագարական և կարճամետրաժ ֆիլմի համար` «Եթե բոլորը», Նատալյա Բելյաուսկենե, «Հայկական ռապսոդիա», Գարի Կանանյան, Սեզար Կանանյան, Կասիանա Տեր-Հարությունյան, «Նանա», Վալերի Մասադյան։
Արծաթե ծիրան` խաղարկային` «Հեռվիցսիրուն է երևում», Անկա Սասնալ, Վիլհելմ Սասնալ, վավերագրական` «Տունդրայի գիրքը. պատմվածք Վուկվուկայի` փոքր քարի մասին», Ալեքսեյ Վախրուշև։
2013 – Ոսկե ծիրան` խաղարկային` «Պարունակներ», Սրջան Գոլուբովիչ, վավերագրական` «Սև ծովի վերջինծովահենները», Սվետոսլավ Ստոյանով, «Հայկական համայնապատկեր»` «Այդ ես չեմ»,Մարիա Սահակյան։
Արծաթե ծիրան` խաղարկային` «Փարվիզ», Մաջիդ Բարզեգար, վավերագրական` «Աշխարհ, որ մերը չէ», Մահդի Ֆլեյֆել, «Հայկականհամայնապատկեր»`«Սարոյանլենդ», ԼուսինԴինք։
2014 – Ոսկե ծիրան ` խաղարկային` «Ցեղը»,Միրոսլավ Սլաբոշպիտսկի, վավերագրական` «Քարե գետը», Ջովաննի Դոնֆրանչեսկո, «Հայկական համայնապատկեր»` «Կաթնեղբայր», Վահրամ Մխիթարյան և «Թևանիկ», Ջիվան Ավետիսյան։ Արծաթե ծիրան` խաղարկային` «Կույր ժամադրություններ», Լևան Կոգուաշվիլի, վավերագրական` «Դոմինոյի էֆեկտը», Էլվիրա Նևերա, Պյոտր Ռոսոլովսկի, «Հայկական համայնապատկեր»` «Ռոմանտիկները», Շողիկ Թադևոսյան, Արեգ Ազատյան։
2015 – Ոսկե ծիրան` խաղարկային` «Օձի գրկում»,Սիռո Գեռա, վավերագրական` «Իմաստիստեղծումը», Սիմոնե Ռապիզարդա Կազանովա և «Հայկական համայնապատկեր»` «Բժիշկը», Աննա Գորոյան և «Մեկ, երկու, երեք…» Արման Երիցյան։ Արծաթե ծիրան` խաղարկային` «Ձմռան վերջը», Կիմ Դե-հուան, վավերագրական` «Գերմանական երիտասարդություն», Ժան-Գաբրիել Պերիո։
2016 – Ոսկե ծիրան` խաղարկային, «Բալերի անունները», Բրանկո Շմիդտ, վավերագրական` «Ձախ ափի հանդիման», Եվգենի Գրիգորև, «Հայկական համայնապատկեր»` «Ընձառյուծիլռությունը», Վիգեն Արմենյան,
«Բարի լույս»,Աննա Արևշատյան, «Քարքարոտ ճամփաներ»,Առնո Խայաջանյան։ Արծաթե ծիրան` խաղարկային` «Անմահը», Սեյեդ Հադի Մոհաղեղ, վավերագրական` «Դոնժուանը», ԵժիՍլադկովսկի։
2017 – Ոսկե ծիրան` խաղարկային` «ՑանկալիԴուրգան», Սանալ Կումար Սասիդհարան, վավերագրական` «Ուրվականների որս», ՌաեդԱնդոնի, «Հայկական համայնապատկեր»` «Ջրիերեսին մնալ», Էրիկ Շահինյան, «Ձյուն կար», Թամարա Ստեփանյան, «Դոնալդը լաց եղավ», Քրիս Ավետիսյան։ Արծաթե ծիրան` խաղարկային` «Արաբիա», Աֆոնսու Ուշոա, Ժուան Դումանս, վավերագրական` «Դերդոմայրիկը և ընկուզենին», Սերդար Oնալ։
Իսկ ժյուրիի հատուկ մրցանակի կամ դիպլոմիտարբեր տարիների արժանացել են`խաղարկային ֆիլմերից` «Վեսթերն», Վալեսկա Գրիզեբախ, «Դատախազը, դատապաշտպանը, հայրը և որդին», Իգլիկա Տրիֆոնովա, «Իշկանուլ», Խայրո Բուստամանտե, «Մեջտեղումինչ-որ տեղ», Եշիմ Ուստաօղլու, «Պարգևը»,Պաուլա Մարկովիչ, «Աշուն», Օզքան Ալփեր, «Աշխարհի եզրին», Աբոլֆազլ Սաֆարի, «Ֆլանդրիա», Բրյունո Դյումոն, «Դրախտիաղջիկները», Ֆոու Պին Հու:
Վավերագրական ֆիլմերից` «Գյուղացիներ» Ցվետան Դրագև, «Մանուկը» Մարկուս Պրադու, «Բախմարո» Սալոմե Ջաշի, «Հոյակապ ոչինչ» Ահմադ Սեյեդքեշմիրի, «Մալեգաոնի գերմարդիկ» Ահմադ Խան Ֆայզա, «Լյուդմիլա և Անատոլի» Գունար Բերգդալ։
«Հայկական համայնապատկեր» ծրագրում`«Կյանք ու կռիվ» Մհեր Մկրտչյան, «Օրիժին» Աշոտ Մկրտչյան, «28։94 տեղական ժամանակով» Դավիթ Սաֆարյան, «Վերադարձ դեպի Գյուրուն», Ադրինե Գրիգորյան, «Խնդրում եմ, բնական եղիր» Հայկ Քոչարյան, «Վարդագույն քաղաքի վերջին հիպին» Անաստասիա Պոպովա, «Քեռի Վալյա», ՆիկոլայԴավթյան, «Կովկասի ազգականուհին», Լևոն Քալանթար, «Մեր աշխարհը», Ֆրեդերիկ Բալեգջյան, «Ջրառատ, մանրապատումներ» Մարիամ Օհանյան, «Գրաֆիթի» Իգոր Ապասյան, «Յոթ հնդիկ տղաներ», Աշոտ Մկրտչյան, «Քաղաք», Վարդան Հակոբյան, «Ինտիմքաղաքը», Քրիստինա Դավիդյանց, «Կյանքիգիծը», Սերժ Ավետիքյան, «Տեղ երկրի վրա», Արթուր Արիստակիսյան, «Y.U.L.» Կոմս Շահբազյան, «Ես մահացել եմ մանուկժամանակ», Գեորգի Փարաջանով, «Կրակից ծնվածը», Սուրեն Տեր-Գրիգորյան, «Զորթյանների մոլորակը» Առնո Երեցյան, Վրեժ Սևակ, Հարութ Առաքելյան, Լիզա Չաքմաքյան, «Մի փուչիկ», Արամ Հեքինյան, Նաիմջի Արունա, «Մի գեղեցիկ առավոտ», Սերժ Ավետիքյան։
«Ոսկե ծիրանի կարգախոսը` «Մշակույթների ուքաղաքակրթությունների խաչմերուկ», միանգամայն բնական է հնչում Հայաստանում, քանի որ մեր երկիրը գտնվում է հենց մշակույթների խաչմերուկում, և «Ծիրանի»ժամանակ ներկայացվում են պատմություններ տարբեր ազգությունների և դավանանքի տեր մարդկանց մասին։
Հայկական «Ծիրանը» ոչ միայն մրցանակներ է հանձնել, այլև ինքն է արժանացել մրցանակների. 2009-ին արժանացավ Հոլիվուդիարտասահմանյան մամուլի մրցանակին։ Իսկ մինչ այդ` 2007-ին, փառատոնի նախաձեռնությամբ, մեկնարկեց Ռեժիսորներառանց սահմանի (ՌԱՍ) ծրագիրը, որըպաշտոնապես ճանաչվեց տարածաշրջանայինհամագործակցության հիմնական հարթակ «Ոսկե Ծիրանի», Ռոտերդամի և Պուսանի կինոփառատոների միջև: ՌԱՍ-ը դարձավ կինոգործիչների և կինոռեժիսորներիտարածաշրջանային ցանց, որը դյուրացնում է համատեղ կինոարտադրությունը, ծառայում բազմակողմ համագործակցությանը։ Ընդհանուր առմամբ, տարածաշրջանի 250 կինոգործիչ ու կինոլրագրող է մասնակցել ՌԱՍ ծրագրերին։
Հայաստանն այսօր ունի կայացած կինոփառատոն, որով ճանաչվում է աշխարհում։ «Ժամ»–ի հետ զրույցում, օրինակ, կինոռեժիսոր Ռոման Բալայանն ասաց, որ ամառվա այս տապին ոչ մի բան իրեն չէր կարող բերել Երևան, սակայն «Ոսկե ծիրանի» շնորհիվ ինքն ամեն տարի այս օրերին Երևանում է։

Տիգրանուհի Ներսեսյան, «Ժամ» ամսագիր, Երևան, 2018 թ.