Համայն հայության հոգևոր մայրաքաղաք Էջմիածինը հոկտեմբերի 8-ին նշում էհիմնադրման 2704-ամյակը: Տոնին ընդառաջ` ԺԱՄԸ զրուցել է Էջմիածնի համայնքապետ Դիանա Գասպարյանի հետ:
Նրան ներկայացվել է տոնական հարցաթերթիկ, որն, անշուշտ, ներառում է հարցեր` միայն Էջմիածնի և էջմիածնեցու մասին…
— Ճիշտ եք: Այս պահին ես մտովի տեղափոխվեցի իմ մանկության և պատանեկության տարիները: Հիշեցի, թե ինչպես էի հեծանիվ քշում կամ չմուշկներով զբոսնում Էջմիածնի «Անմար կրակներ» կոչվող հուշահամալիրի շրջակայքում: Դա իմ ամենասիրելի զբաղմունքներից էր: Ընդհանրապես ես շատ ակտիվ երեխա եմ եղել և հետաքրքիր առօրյա եմ ունեցել:
— Նախևառաջ, էջմիածնեցին շատ հպարտ է հենց էջմիածնեցի լինելով: Հաճախ եմ նկատում, որ նրանք բոլոր տեղերում առանձնահատուկ ջերմությամբ են խոսում իրենց էջմիածնեցի լինելու մասին: Կարծում եմ` դա կապված է նաև համայն հայության հոգևոր կենտրոնի բնակիչ լինելու փաստի հետ: Դա էջմիածնեցիներին բնութագրող ամենացցուն հատկանիշներից մեկն է: Նրանք հպարտ են իրենց ծագմամբ և այն քաղաքով, որտեղ բարեբախտություն ունեն ապրելու:
— Աշխատանքային ծանրաբեռնվածությունն իհարկե, թույլ չի տալիս հաճախ զբոսնել Էջմիածնով այնքան, որքան կցանկանայի: Բայց հենց առաջին հնարավորության դեպքում ամեն պատեհ առիթովփորձում եմ դուրս գալ փողոց և զրուցել մարդկանց հետ: Էջմիածինն ամբողջությամբ հոգեհարազատ է ինձ. ես պատասխանատվություն եմ զգում նրա յուրաքանչյուր միլիմետր տարածքի համար, բայց օրավուր հատկապես հոգեհարազատ են դառնում համայնքապետարանի հարակից այգիները, խաղահրապարակները, Մայր Աթոռի խնամված և բարեկարգ տարածքները:
Կարծում եմ` շուտով մեզ համար սիրելի վայր կդառնա նաև քաղաքի մուտքի մոտ կառուցվող այգին, որը ծրագրում ենք վերակառուցել` էջմիածնեցիներին նվիրելով հաճելի և հարմարավետ հանգստյան նոր գոտի:
— Հնարավոր առիթը բաց չեմ թողնումպատարագներին մասնակցելու համար, հատկապես` տաղավար տոներին: Ու թեև ինչպես ընդունված է ասել՝ բոլոր եկեղեցիները Աստծո տունն են, սակայն ինձ առավել ձգում է Մարիամ Աստվածածին եկեղեցին: Այն յուրահատուկ խորհուրդ և անմեկնելի էներգետիկա ունի ինձ համար:
— Նախկինում Էջմիածինն ավելի շատ եղել է վարդագույն և շագանակագույն երանգներով: Քաղաքի ճիշտ գույնը և դիմագիծը ստանալու խնդիր դեռ ունենք, և այդ ուղղությամբ աշխատանքներ տանում ենք: Գույնը պիտի քաղաքի առաքելությունն ու խորհուրդն ամփոփի։ Ինձ համար Էջմիածինըսպիտակ գույնի խորհուրդն ունի: Դա հույսի, հավատի ու լույսի գույնն է։
— Չեմ ցանկանում շատ կենտրոնանալ կատարված աշխատանքի վրա. թո՛ղ շրջապատը գնահատական տա: Ի վերջո, ամեն ինչ արվել և առաջիկայում էլ արվելու է հանուն մարդկանց բարեկեցության։ Դա է, որպես քաղաքապետ, իմ առաջնահերթ խնդիրը։ Սակայն ուզում եմ ընդգծել, որ ինձ համար ամենակարևորը մեր քաղաքի բարոյահոգեբանական մթնոլորտի դրական փոփոխությունն է: Էջմիածինն իսկապես, շատ աշխուժացել է. մինչև ուշ երեկո բնակիչներն անկաշկանդ զբոսնում են քաղաքում, շփվում միմյանց հետ, բազմաշխատ և հոգսաշատ օրվա վերջում վայելում իրենց վաստակած հանգիստը: Ամեն ինչ ավելի գունավոր և լուսավոր է, քան նախկինում էր:
Նշեմ նաև, որ տարբեր աշխատանքներ` փողոցաշինություն, ասֆալտապատում, մանկապարտեզների բարեկարգում, շենքերի լուսավորում և այլն, զուգընթաց կատարվում են: Առհասարակ, քաղաքի արտաքին տեսքը մեր առաջնահերթություններից է, և զգալի փոփոխություններ կան այս առումով:
— Էջմիածնի մասին թերևս չհամարձակվեմ գիրք գրել, բայց գուցե գրեմ իմ` որպես Էջմիածնի համայնքապետի պաշտոնում պաշտոնավարած ժամանակահատվածի հուշերս՝մասին նոթերի տեսքով։
— Գեղեցիկ, մեկ միասնական դեմք ունեցող, կանաչապատ և հանգստյան գոտիներով հարուստ քաղաքի մասին եմ երազում: Ուզում եմ՝ այնպիսի քաղաք ունենանք, որի նկարները եթե երբևէ դնենք մյուս առաջադեմ և զարգացած քաղաքների նկարների կողքին, կարողանանք անվարան փաստել, որ հենց դա է Էջմիածինը: Այսինքն` դիմագիծ ունեցող քաղաքի մասին եմ երազում: Առաջիկա տարիների ընթացքում անելու եմ ամեն ինչ` այդ նշաձողին հասնելու համար:
— Մեր աշխատակազմով արել ենք ամեն ինչ, որ մեր համաքաղաքացիները գեղեցիկ տոն վայելեն և բարձր տրամադրություն ունենան: Բավական հագեցած ծրագիր է լինելու: Առավոտից սկսած` կմեկնարկեն միջոցառումները:
Նախ տեղի կունենա հանդիսավոր նիստ Կոմիտասիանվան մշակույթի պալատում, որի ընթացքումկհանձնվեն «Քաղաքի բարեկամ» և «Պատվավորքաղաքացի» կոչումները: Ապա նախատեսված է էջմիածնեցի նկարիչների նկարների ցուցահանդեսԿոմիտասի անվան մշակույթի պալատինախասրահում: Որպես բացառիկ իրադարձություն՝կբացվի առաջին «խելացի կանգառը», որը հագեցած է լինելու տարբեր հնարավորություններով: Ի դեպ, նախատեսվում է նմանօրինակ մի քանի կանգառների կառուցում քաղաքի մյուս հատվածներում:
Հաջորդիվ՝ Սբ. Մարիանե այգում «ՌուբենՆալբանդյան Վարպետաց դպրոցի» սաների կողմիցկկազմակերպի քանդակագործության բացօթյա ցուցադրություն, «Անմար կրակ» հուշահամալիրումկանցկացվեն նարդու և շախմատի ցուցադրականխաղեր, Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանում կմեկնարկի «Հովհաննիսյանականընդունելություն» տոնական յուրօրինակ միջոցառումը։ Կոմիտասի անվան հրապարակումկլինեն նաև հանդիսավոր շքերթ, մարզական ևպարային ցուցադրական ելույթներ, համայնքապետարանի հարակից պուրակումկանցկացվի, կկազմակերպվի այցելություն ԽորենՏեր-Հարության թանգարան (Ազգայինպատկերասրահի Էջմիածնի մասնաճյուղ):
Բայց սա էլ դեռ ամենը չէ. միանգամից մի քանի ցուցադրություն կներկայացվի տոնական միջոցառման մասնակիցներին։ Իրենց նկարների ցուցադրությամբ հանդես կգան Ե. Թադևոսյանիանվան գեղարվեստի դպրոցի սաները, շրջայց կլինի Էջմիածնի կրթական և հասարակականկառույցների սաների աշխատանքներըներկայացնող տաղավարներով, կայցելենք Էջմիածնի 55-ամյա պատմաազգագրականթանգարան։ Համայնքապետարանի հարակիցտարածքում կբացվի «Էջմիածինը երեկ և այսօր» լուսանկարների ցուցահանդեսը, համայնքապետարանի նախասրահում կլինի գեղանկարիչ Այվազ Ավոյանի աշխատանքներիցուցահանդեսը, գրեթե միաժամանակ համայնքապետարանի հարակից տարածքումկմեկնարկի Քուֆթայի (կոլոլակ) փառատոնը: Դե, իսկ տոնական օրվա միջոցառումների այս շքերթը կեզրափակվի տոնական համերգով և հրավառությամբ:
— Անկեղծ ասած, ես եմ մտածել Քուֆթայի փառատոնի կազմակերպման մասին: Հույս ունեմ՝ այն կդառնա փառատոնի հիմնական միջոցառումներից և հրապուրիչ գայթակղություններից մեկը՝ բառիս ամենադրական իմաստով։
Առաջին անգամ անցկացվող Քուֆթայի (կոլոլակ) փառատոնը շատ լավ հնարավորություն էծանոթանալու հայկական ավանդականուտեստներից մեկի՝ քուֆթայի և հատկապես`Էջմիածնի քուֆթայի համին և պատրաստմանգաղտնիքներին: Թո՛ղ մեր սիրելի գավառցիները չնեղանան (ժպտում է-հեղ.):
Բոլոր նրանց, ում հետաքրքրում են ուտեստը, դրապատրաստման տարբեր եղանակները, հոկտեմբերի 8-ին սիրով հրավիրում ենք Էջմիածին:
Փառատոնը սկսվելու է ժամը 14:30-ին՝ Էջմիածնիհամայնքապետարանի հարակից տարածքում: Փառատոնի ընթացքում նախատեսվում էուտեստների համտես և ցուցահանդես-վաճառք: Խոստանում ենք նաև համեղ գինի: Փառատոննուղեկցվելու է հայկական ազգային պարով և երգ-երաժշտությամբ:
Նախաձեռնության հեղինակներն են Էջմիածնիհամայնքապետարանը և «Հայ խոհարարականավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը: Կունենանք Քուֆթայի փառատոնի լոգոյով տորթ:
Փառատոնի շրջանակներում ժյուրիի կողմից տարբեր անվանակարգերում կտրվեն մրցանակներ` լավագույն ձևավորող, լավագույն մտահղացում,ամենահամեղ քուֆթա և այլն:
Ունենք նաև գավառցի մասնակից, նա նաև գավառի փախլավա կպատրաստի: Հետագայում նույնպես նախատեսվում է կազմակերպել Քուֆթայի փառատոն:
— Անկախ տոնից՝ մեր համաքաղաքացիներին մաղթում եմ, որ նրանք միշտ ուրախ և անհոգ առօրյա ունենան: Թո՛ղ ողջախոհ, լավատես, ավելի համբերատար լինեն և միայն դրական մտածեն: Ամենակարևոր ցանկությունս է, որ համախմբվածություն ցուցաբերեն, քանի որ միմյանց թևութիկունք և զորավիգ լինելով միայն կարող ենք առաջ ընթանալ և լուծել մեր առջև ծառացած խնդիրները:
Սիրելի՛ էջմիածնեցիներ, վստահե՛ք քաղաքային իշխանություններին և սատարե՛ք նրանց հանրաշահ նախաձեռնությունները. հավատացնում եմ, որ մենք ուժերի ներածին չափով անում ենք ամեն բան, որ մեր քաղաքն օրըստօրե ավելի հարմարավետ, գեղեցիկ ու բարեկարգ դառնա և դուք իրավամբ հպարտանաք Հայոց հոգևոր մայրաքաղաքում ապրելու համար:Պատվով կրենք «էջմիածնեցի» կոչումը:
Զրուցեց Գևորգ Չիչյանը