Հովիկ Գասպարյանը «Մաչանենց 2019» միջազգային արվեստի սիմպոզիումի շրջանակներում Էջմիածին է այցելել Շուշի քաղաքից:
Նա Արցախի նկարիչների միության նախագահն է: «Մաչանենց 2019» միջազգային արտ սիմպոզիումի մասին տեղեկացել է Մաչանենց տան հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի եղբորից` Գևորգ (Ընծա) Բաբախանյանից Արցախում ընթացող սիմպոզիումի ժամանակ:
Էջմիածնի և Մաչանենց տան մասին ասում է. «Քաղաքը ճանաչում ես գործով, մարդկանցով: Քաղաքի հզորությունը կախված է այդտեղ ընթացող աշխատանքներից: Օրինակ «Մաչանենց տուն»-ը շատ բարի տպավորություն է թողնում դրսից եկածների մոտ, որը լավ է քաղաքի համար: «Մաչանենց տուն»-ը շատ մեծ գործ է կատարում: Մենք լսելէինք, բայց երբևէ այստեղ չէինք եղել: Թերհավատություն ունեինք, քանի որ մեկ այլ բան է լսելը, մեկ ուրիշ բան` սեփական աչքերով տեսնելը: Եկանք, մեր աչքով տեսանք այս հզորությունը: Եվ մեծ ուրախություն է, երբ տեսնում ենք, որ երիտասարդությունը նման ակտիվությամբ և ուշադրությամբ է աշխատում: Ամեն ինչ հրաշալի է»:
Հեղինակ՝ Հասմիկ Անդրեասյան, Էջմիածին, 2019 թ.