«Մաչանենց 2019» -ի մասնակիցները. Օլգա Ադամյան, Ռուսաստան
Загрузка
X


«Մաչանենց 2019» -ի մասնակիցները. Օլգա Ադամյան, Ռուսաստան

Вернисаж / Ежедневник / 16.08.2019

 

Գեղանկարչուհի Օլգա Ադամյանը «Մաչանենց» միջազգային արվեստի սիմպոզիումի շրջանակներում արդեն 3-րդ անգամ է այցելումՀայաստան Ռուսաստանի Դաշնությունից: Մաչանենց տան մասին իմացել է 2016թ.-ին, երբ համացանցում տեսել է իր գործընկեր նկարիչների տեղադրած նկարները, ովքեր մասնակցել են սիմպոզիումին: Հետաքրքրվելով Մաչանենց տան, այստեղ անցկացվող սիմպոզիումի մասին՝ Օլգա Ադամյանը «Մաչանենց 2017» միջազգայինարվեստիսիմպոզիումին մասնակցելու հայտ ներկայացրեց: Հետո այնքան սիրեց Մաչանենց տունը, Էջմիածին քաղաքը, որ ամեն տարի ցանկություն է ունենում գալու և վայելելու այս ամենը: Իր խոսքը ուղղելով հայրենակիցներին՝ասում է. «Ինչպես Գրիգոր Մաչանենցն է ասում` կգա մի օր, երբ ողջ հայության արևը մի տեղից կծագի… Սա բոլորիս երազանքն է: Մենք բոլորս կաշխատենք դրա համար, և եթե մեզ չհաջողվի, հուսով եմ՝ կհաջողվի մեր սերունդներին: Բոլորս պիտի ապրենք այդ օրով»:

Հեղինակ՝ Հասմիկ Անդրեասյան, Էջմիածին, 2019 թ.