«Մաչանենց 2019» -ի մասնակիցները. Անահիտ Քեշիշյան, Շվեդիա
Загрузка
X


«Մաչանենց 2019» -ի մասնակիցները. Անահիտ Քեշիշյան, Շվեդիա

Вернисаж / Ежедневник / 16.08.2019

Լ

Անահիտ Քեշիշյանը «Մաչանենց 2019» միջազգային արտ սիմպոզիումի շրջանականերում Հայաստան է այցելել Շվեդիայի Սթոքհոլմ քաղաքից։ Մաչանենց տան մասին իմացել է 2017թ․-ին, երբ լինելով Երևանում՝ որպես «ArtFest»-ի ժյուրիի անդամայցելեցին այստեղ՝ էքսկուրսի։ Շատ է տպավորվել Մաչանենց տնով և հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանով։

Գրիգոր Մաչանենցից լսելով սիմպոզիումի մասին՝ որոշել է  անպայման մասնակցել  «Մաչանենց» արվեստի միջազգային սիմպոզիում 2018-ին։ Դրանից էլ տպավորվելով՝ որոշեց բաց չթողնել նաև 2019թ․-ի սիմպոզիումը։

Հայաստանի մասին Անահիտ Քեշիշյանի տպավորությունները դրական են։ Ասում է, որ այստեղի հոգին, շունչը, օդը, ջուրը հետ է կանչում, միշտ կարոտում է, կուզեր տարին գոնե մեկ անգամ վերդառնալ և, ինչու չէ, մի քանի տարի անց տեղափոխվել Հայաստան։

Արվեստագետի համար Էջմիածինը խորհրդավոր, սուրբ ու յուրահատուկ վայր է։ Այստեղ նա իսկապես հանգստանում էմտադրություն ունի այստեղ փոքր տուն գնել։ Իր խոսքը ուղղելով հայրենակիցներին՝ ասում է․ «Հայաստան այցելելիս անպայման պետք է գալ, տեսնել այս հրաշք տեղը՝ Մաչանենց տունը։ Ի դեպ, ասեմ, որ խոհանոցը շատ համեղ է, զուտ հայկական հին բաղադրատեղմսերով պատրաստված ուտեստներ են։ Պատկերասրահ՝ տարբեր արվեստագետների աշխատանքներով լի, սոված չեն գնում, և մինչ այցելելը այնտեղկարող եք շատ համեղ ճաշեր համտեսել»։

Այժմ Անահիտ Քեշիշյանը Մաչանենց տան դեսպանն է Սկանդինավիայում։ Ասում է, որ մինչև անգամ հոլանդական թագավորական պալատում է ներկայացրել և պատմել Մաչանենց տան մասին։