Անդրեյ Գորդեևը «Մաչանենց 2019» միջազգային արվեստի սիմպոզիումի շրջանակներում Հայաստան է այցելել Ռուսաստանի Դաշնության Սիզրան քաղաքից:
«Մաչանենց 2019» միջազգային արվեստի սիմպոզիումի մասին տեղեկացել է նախորդ տարվա սիմպոզիումի մասնակիցներից: Անդրեյին շատ է դուր գալիս Էջմիածինը: Հայաստանի մասին ասում է` շատ բարեհոգի, բաց ազգ են: Նա առաջին անգամ է Մաչանենց տանը: Այստեղ իր ստացած տպավորություններեն՝ նկարիչների եղբայրություն, շատ ազգերի ներկայացուցիչներ և լավ շփում:
Իր խոսքը ուղղելով հայրենակիցներին` ասում է. - Այստեղ կարելի է այցելել. գեղեցիկ եղանակ է, հետաքրքիր ճարտարապետություն և շատ լավ մարդիկ:
Հեղինակ՝ Հասմիկ Անդրեասյան, Էջմիածին, 2019 թ.