ԳՐՈՂԻ ՁԱՅՆԸ
Որքան հասկանում ենք, դեռ ոչ ոք հստակ չի որոշել՝ գրողներին պե՞տք է թրի տակով անցկացնել և հատկապես ո՞ր գրողներին, ո՞ւմ թրի տակով, բայց մի բանում վստահ ենք, որ գրողների գլխին միշտ էլ կախված է եղել դամոկլյան սուրը: Բոլոր ժամանակներում լավագույն գրողները հիմնականում կռիվ են մղել խավարամիտների ու չարամիտների դեմ՝ սկսած Խորենացուց ու Փարպեցուց (գուցե և դեռ շատ ավելի վաղ շրջաններից) մինչև Չարենց և մեր օրերը: Հիմա հենց նրանց է պետք լռեցնել, ովքեր բանից անտեղյակ և միայն մի շատ կարևոր բան առաջինը ասած...