Սեյրան Խաթլամաջյան, «Հրեղեն ձի», 1966 թ.
Չորս-հինգ տարեկան երեխա ժամանակ ես երկու մարդուց ահավոր վախենում էի: Երկուսն էլ չափազանց բարի և բաց սրտով մարդիկ էին, աստված իրենց հոգիները լուսավորի: Պարզապես իրենք, բառիս բուն իմաստով, մեծ չափերի, բեղ ու մորուքով, նույնիսկ չգիտեմ, թե ինչպես ճիշտ բնութագրեմ էս վերջինը՝ բարձրաձայն (громкоголосые) տղամարդիկ էին: Խոսքս` քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի և գեղանկարիչ Սեյրան Խաթլամաջյանի մասին է: Երբ որ Սարգիսը ինձ գրկում էր ասելով. «Գրիգոր ջան, տղա ջան, հլա վրադ նայեմ», - թուքս կպնում էր ու ես, լրիվ կամազրկված, պարանի պես կախվում էի նրա գրկում:
*Хатламаджян Сейран О.
1937 г. рож.
Серия иллюстраций к произведению
Вагaна Тотовенца «Жизнь на
старой римской дороге», (8 листов)
картон, темпера, размер 50х70 см.
Ереван 1966 год
«Հրեղեն ձի»
Սրտանց, իմ բարեկամ հայրենակից
Սիլվա, Ղուկաս Չուբարյանին
Սեյրան Խաթլամաջյանից
(Նոր շորերով, սափրված)
17-ը հունվարի 1969թ.
(Երեվան 36, Աջափնյակ 1824 օբեկտ 41 բնակարան
Պոլիվինիլացետատ գործարանի հանրակացարան
առանց գրանցման հեռ. 96224.)
Գեղանկարիչ Սեյրան Խաթլամաջյանը
Սեյրանը առաջին անգամ եկավ մեր տուն, չսափրված, հսկայական բեղերով, երկար մազերով, Ռոստովի հայկական բարբառով ինչ-որ բան ասաց ու ցանկացավ ինձ իր ծնկներին նստեցնել, ես փախա ու մտա անկողնու տակ: Սեյրանը բավականի հաճախ էր մեր տուն գալիս: Սկզբում ես շան նման հարևան սենյակից էի նրա վրա նայում ու չէի մոտենում, բայց հենց էդ նույն շան նման էլ որոշ ժամանակ անց մտերմացա ու անչափ ուրախանում էի Սեյրանի այցերին:
Այդ տարիներին հայ տղամարդկանց մեծամասնությունը հազվադեպ էր սափրվում, հատկապես նկարիչները: Ժամանակ առ ժամանակ մայրիկս հարցնում էր Սեյրանին. «Դու հատո՞ւկ ես սպասում մինչև թրաշդ աճի, հետո գաս մեր տուն»: Մի գեղեցիկ օր, Նոր տարվա տոնակատարությունից մի երկու շաբաթ անց, Սեյրանը մեր տուն եկավ մաքուր սափրված, նոր շորեր հագած, մեծ փաթեթը ձեռքին ու ասաց. «Ես ձեզ նկարս եմ նվեր բերել»: Այդ նկարը կախեցին իմ անկողնու վերևում այնպես, որ ճաշասենյակի բաց դռներից այն լավ երևա: Սեյրանն ինքն ընտրեց տեղը: Իմ ամբողջ մանկությունն անցել է այս նկարի տակ, և հետո այն գաղթել է ինձ հետ ԱՄՆ:
Հե՜յ գիտի, հե՜յ...