Գեորգի Տաբլիաշվիլին «Մաչանենց 2019» միջազգային արվեստի սիմպոզիումի շրջանակներում Հայաստան է այցելել Վրաստանից։
«Մաչանենց 2019» միջազգային արվեստի սիմպոզիումին մասնակցելու հրավեր ստացել է Մաչանենց տնից։ Գեորգին առաջին անգամն է Մաչանենց տանը։
Իր ստացած տպավորությունների մասին ասում է․ «Ավելի լավ չէր կարող լինել, որովհետև հրաշալի մարդիկ են, հրաշալի կազմակերպիչներ, բոլորը հրաշալի են։ Միջավայրը շատ ստեղծագործական է, և շատ լավ է նաև հանգստի համար։ Տպավորություններս ամենալավն են, որովհետև այն ամենը, ինչ ես տեսա, անհավատալի է։ Այստեղ ամեն ինչ արված է նկարիչների համար։ Սա մշակութային հրաշալի կենտրոն է։ Դուք ավելին եք անում, և ես շատ ուրախ եմ, որ սիմպոզիումի շրջանակներում այստեղ եմ գտնվում»։
Հեղինակ՝ Հասմիկ Անդրեասյան, Էջմիածին, 2019 թ.