Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակներում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում հոկտեմբերի 10-ին ժամը 17.30-ին տեղի կունենա «Ֆրանկոֆոն երկրների հայ ճարտարապետների ստեղծագործությունների» ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսում ներկայացված են ֆրանսիահայ ճարտարապետներ՝ Միքայել Մովսիսյանի, Էդուարդ Ութունջյանի, Գրիքոր Կալայցյանի, Պիեր Մինասյանի, Արիս Ատամիանի, Աբրո Խանջյանի, Մարտիրոս Ալթունյանի, Լևոն Նաֆիլյանի, Պերճ Միքայելյանի, Ժան Հանեմիանի, լիաբանանահայ ճարտարատապետներ՝ Վիգեն և Թաֆֆի Թարխանյանների, Վազգեն Չեքիջէանի, Տիրան Հարմադյանի, կանադահայ ճարտարապետ Հուրի Ավետիսյանի և «Քուադրում» ճարտարապետական արվեստանոցի աշխատանքները (41 վահանակ և 6 մանրակերտ):
Ցուցահանդեսը կգործի մինչև տարեվերջ: