ԱՅՍՕՐ ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ Է
Загрузка
X


ԱՅՍՕՐ ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ Է

Ежедневник / 03.03.2019

Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին:

Բարեկենդանի հաջորդ օրվանից սկսվում է Մեծ պահքը, որը տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև վատ սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից, զրպարտությունից, նախանձից, չարախոսությունից և այլ մեղքերից:

Մեծ Պահքն ունի յոթ կիրակի՝

• Բուն բարեկենդան
• Արտաքսում
• Անառակի
• Տնտեսի
• Դատավորի
• Գալստյան
• Ծաղկազարդ

Մեծ Պահքի շրջանում արգելված են պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի օրերին, բացառությամբ Ավագ շաբաթվա:

zham.ru