Մարտի 3-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում, հանդիսատեսն ականատեսն ու մասնակիցը դարձավներաժշտական հրաշքի, որի անունն է «Սևիլյան սափրիչ»։ Ռոսսինիի այսգեղեցկագույն օպերան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը պատրաստել էր ընդամենը չորս օրվա ընթացքում։ Մաեստրո Թոփչյանի գլխավորությամբ փայլուն հանդեսեկան սոպրանո Աննա Կասյանը (Ֆրանսիա), Ալինա Փահլևանյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Ջանպիերո Ռուջերին (Իտալիա), Վազգեն Գազարյանը (Գերմանիա), Եվգենի Ստավինսկին(Ռուսաստան), Կիմ Սարգսյանը։ Մոտ երկու ժամ բեմից հանդիսատեսի վրա էր հորդում հզոր երաժշտական էներգիա, հումոր և տոնական տրամադրություն։ Փայլուն վոկալ ևդերասանական վարպետություն ցուցաբերեցին բոլոր մենակատարները` Ֆիգարոյից մինչ Ֆիորելլո։ Նույնիսկ Ամբրջոյի և նոտարի անխոս դերերի կատարող միմ Աղասի Մերքոնյանըվառ, հումորային և անչափ խոսուն կերպար կերտեց։ Նվագախումբն այնքան անթերի էր հնչում և այնքան ներդաշնակ, ասես ստուդիայում կատարած բարձրակարգ ձայնագրությունլսելիս լինեիր։ Բեմն աչք էր շոյում նրբաճաշակությամբ` շնորհիվ հայտնի ֆրանսաբնակ մոդելավորողներ Գևորգ և Վարդան Թառլոյանների հեղինակային հագուստների ու բեմիձևավորման։ Ուշադրություն էր դարձված ամեն մի մանրուքի։ Իսկ Սուրեն Շահիջանյանի բեմադրության շնորհիվ նվագախումբն, արտիստներն ու հանդիսատեսը միասին հայտնվել էինթատերական մի կախարդանքի մեջ, որտեղ ամեն ինչ անմիջական էր։ Տպավորություն էր, որ բոլորս մասնակից ենք մի իրական պատմության, որը ծնվում է հենց այստեղ և այս պահին։ Եվայդ ամբողջ երաժշտական ու թատերական հեքիաթը հրաշագործի պես ղեկավարում էր մաեստրո Թոփչյանը` իր կախարդական փայտիկով։ Անկեղծորեն պետք է ասել, որ այսքան սեղմժամանակում (չորս օր) նման բարձր որակի արդյունքի հավատում էր միայն Թոփչյանը, իսկ մենք հավատում էինք նրան։ Երաժշտական հրաշքը կայացած է: Օպերայի նախերգանքիառաջին նոտայից մինչ վերջին ակորդը հանդիսատեսի դեմքից չէր իջնում լայն ժպիտն ու հիացմունքը։ Դա մի զգացողություն է, որը բառերով հնարավոր չի փոխանցել։ Դուք դեռ ունեքհնարավորություն այսօր, մարտի 5-ին, վերջին անգամ ականատեսը լինելու այդ երաժշտական հրաշքին, որի անունն է «Սևիլյան սափրիչ»։ Կհանդիպենք...
Նկարները՝ Մարիյա Վարդանյանի