44 : 2 = 22
Նկարիչ, ռեժիսոր Ալիկ Ասատրյանը «Ժամ»-ի վաղեմի բարեկամն է։ Ստեղծագործ, պրպտուն, անհանգիստ, մտահղացումներով ու եռանդով լեցուն, տաղանդավոր... Բայց նրա հետաքրքրությունները միայն գեղարնկարներով ու կինոյով չեն սահմանափակվում։ Ճշմարիտ մտավորականի նման իր ժողովրդի, երկրի, մշակույթի ապագայով մտահոգ նա փորձում է այդ մտահոգության շուրջ հավաքել ոչ անտարբեր տարբեր մարդկանց, մտավորականների ու արվեստագետների... Ալիկի առաջարկով սկզբում որպես խաղ սկսված «22 բառ» նախաձեռնությանը...