Հայաստանի առաջին Հանրապետութեան ստեղծման 100-ամեակին ընդառաջ, մարտի 30-ին ժամը 19:00 Մոսկուայի Հայկական դեսպանատան մեծ դահլիճում «ՄՀԵԱ»-ին կից «ՏԻՐ» Հայագիտական կենտրոնը կազմակերպեց եւ անցկացրեց Հայ պետական եւ ռազմական գործիչ, մեր ազգի մեծագոյն հերոսներից Գարեգին Նժդեհին նուիրուած հայրենասիրական երեկոյ:
Երեկոյն կազմուած էր Դաւիթ Աղաջանեանի դասախօսութիւնից, որը ծաղկեցրին մոսկուայաբնակ մեր տաղանդաւոր Հայ երիտասարդները. չորս կատարում «Հրաշացան» համոյթից (գեղ. ղեկաւար` Մարտիրոսեան Արմինէ)` «Ձայն մը հնչեց», «Հայ ֆիդայիններ», «Զարթնիր Լաօ», «Սարդարապատ»:
Զորեղ տրամադրութիւն փոխանցեցին «ՆԺԴԵՀ» Հայ ազգագրական պարերի դպրոցի տղաներն ու աղջիկները: Նրանք ներկայացրին «Կարնոյ ՔՈՉԱՐԻ», «Մշոյ Խըռ», «Եարխուշտայ»:
Յովհաննես Ղազարեանի գլխաւորութեամբ «Անսամբլ Դուդուկիստ»–ի երաժիշտները կատարեցին «Մայր Արաքսի ափերով», «Հայկական ազգագրական երգերի շարք»:
Քրիստինէ Տէր-Գրիգորեանցը ներկայացրեց Գարեգին Նժդեհի գրուած «Յուշերուս, որ կան» ռոմանտիկ բանաստեղծութիւնը: Մարինա Սարգսեանը եւ Էլեոնորա Դաւթեանն երգեցին «Հայաստան» երգը:
Ողջոյնի եւ շնորհակալական խօսքով յանդէս եկաւ նաեւ ՄՀԵԱ–ի (Մոսկուայի Հայ երիտասարդների ասոցիացիայ) ղեկաւար` Յակոբ Աբրահամեանը:
Երեկոյի վերջում «Հրաշացանի» կենդանի կատարմամբ հնչեց Հայաստանի Հանրապետութեան պետական օրհներգը: