Գուրգեն Յանիկյանի նամակը
Загрузка
X


Գուրգեն Յանիկյանի նամակը

Архив / 27.01.2018

Մարտիրոս Սարյան, «Արևելյան սենյակ», 39x59, թուղթ, ջրաներկ, գուաշ, 1918 թ.

Հերոս-ռահվիրա Գուրգեն Յանիկյանի նամակը՝ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահ Վ. Համազասպյանին:

«14.10.1971թ.
Սանտա Բարբառա
Հարգելի պարոն Վ. Համազասպեան
… Ես եկել եմ մի որոշման, որը հայտնում եմ Ձեզ։ Մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարեանի «Պարսկական Սենեակ» կոչւող նկարը, որը իմ սեփականութիւնն է, մոտ ապագայում պիտի նուիրուի Հայրենիքին — առանց մի որեւէ վճարումի նրա կողմից։ Ես կամավոր կերպով ինձ վերայ եմ վերցնում այդ հարցի լուծումը — այստեղ տեղիս վերայ, օգտագործելով իմ հնարաորութիւնները եւ բարեկամները…
Ինչպէս եւ ում անունից կը կատարուի նուերը … չգիտեմ… բայց խօսք եմ տալիս, որ կը կատարուի… նկարը ԵՐԵՒԱՆ կը հասնի։
Անկեղծ հարգանքներով՝ Գուրգէն Եանիկեան» 
ՀԱԱ, ֆ. 875, ց. 5, գ. 280, թ. 11։ Պատճեն։ Մեքենագիր։
Նկարի հանձման պահը
Գուրգեն Յանիկյանը 1972 թվականին ԱՄՆ-ից այցելել է Հայաստան և նվիրաբերել է Սարյանի «Արևելյան սենյակ» նկարը  Մարտիրոս Սարյանի անվան տուն-թանգարանին:

«Արևելյան սենյակ» նկարը (1918 թ., 39x59, թուղթ, ջրաներկ, գուաշ) երկար տարիներ համարվում էր անհետ կորած։