ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած՝ «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի շրջանակում 2016թ. հոկտեմբերի 23-ին Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի անունից տրված ճաշկերույթի ժամանակ, որին ներկա էր նաև «Ժամը», համաժողովի մասնակիցների համար ելույթ ունեցավ արցախցի ութամյա երգիչ Միքայել Գրիգորյանը՝ գերելով բոլորի սրտերը:
«Ժամը» ելույթի ձայնագրությունը տեղադրեց ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում, որը հաշված ժամերի ընթացքում մեծ տարածում գտավ Սփյուռքի հայ համայնքներում:
Սփյուռքի մեր հայրենակիցները հետաքրքրվեցին փոքրիկ հրաշքով, իրենց սիրո և հիացմունքի անկեղծ խոսքերն արտահայտեցին՝ ցանկություն հայտնելով նաև ամեն կերպ սատարելու նրան: Հաշվի առնելով այս հաճելի «իրարանցումը»՝ որոշեցինք զրուցել «փոքրիկ ղարաբաղցու» հետ:
— Իհարկե հաճելի է, երբ փողոցում քայլելիս մարդիկ ինձ ճանաչում են, ժպտում, ուզում են լուսանկարվել ինձ հետ: Հպարտանում եմ, ուրախանում, բայց չեմ մեծամտանում:
— Օրս բոլոր հասակակիցներիս պես եմ սկսում։ Արթնանում եմ, լվացվում, նախաճաշում և վազում դպրոց։ Դասերից հետո մինչև ուշ երեկո երաժշտությամբ եմ զբաղվում: Երաժշտությունն իմ աշխարհն է:
— Զբաղվածությունս չի խանգարում, հասցնում եմ նաև խաղալ, ընկերներիս հետ շփվել։ Ես շատ լավ ընկերներ ունեմ։
— Երգելուց բացի սիրում եմ ջութակ, կիթառ և դաշնամուր նվագել, նկարել և լողի գնալ: Սիրում եմ իմ դպրոցը։ Սովորում եմ Ստեփանակերտի Ալեքսանդր Գրիբոյեդովի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցի 3-րդ դասարանում։ Իսկ առարկաներից շատ եմ սիրում մաթեմատիկան:
— Ուսուցիչներիս և ընկերներիս վերաբերմունքն իմ նկատմամբ չի փոխվել. մինչև դպրոց գալս էլ ճանաչում էինք իրար, մի քանիսի հետ հարևան էինք։
— Դպրոցում հավանած աղջիկ ունեմ։ Սաթիկը մեր դասղեկի`Սուսաննա Գրիգորյանի թոռնիկն է: Նրան քրոջ նման եմ սիրում: Նա շատ խելացի է, միասին դասերն ենք պատրաստում, խաղում ենք:
— Մասնակցում եմ «Արցախի ձայն» նախագծին, որը Լիրա Քոչարյանն է ղեկավարում։ Նրանից շատ բան եմ սովորել։ Փորձերի ընթացքում սովորում եմ նաև ինձանից մեծ մասնակիցներից։ Ուզում եմ շարունակել երգել։ Շատ եմ ուզում երգիչ-բարերար դառնալ։ Ամեն ինչ կանեմ, որ կարողանամ օգտակար լինել Հայաստանին ու Արցախին:
— Ծնվել, մեծացել եմ երաժշտական ընտանիքում, ծնողներս երաժիշտներ են: Փոքր ժամանակից էլ մեր տունը միշտ լիքն է եղել երգ-երաժշտությամբ։ Երևի դրա համար սիրել եմ երգելը։
— Առաջին անգամ բեմ եմ բարձրացել չորս տարեկանում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:
Երբ փոքր եմ եղել, մի անգամ հայրս տանը երգել է, իսկ ես սկսել եմ ինչ-որ նոտաներ նվագել: Ծնողներս, տեսնելով, որ երաժշտություն սիրում եմ, ինձ տարել են Լիրա Քոչարյանի մոտ՝ երաժշտական ունակություններս ստուգելու: Հիշում եմ, սկզբում ամաչում էի երգել, բայց Լիրա Կուբատովնան այնքան ջերմ ու բարի էր, որ լարվածությունս անցավ և սկսեցի երգել: Նա ասաց, որ լավ լսողություն ունեմ և «երաժշտական երեխա» եմ: Հիմա նա իմ պրոդյուսերն է։ Ես նրան շատ եմ սիրում, նա ինձ միշտ կարևոր խորհուրդներ է տալիս։ Բոլոր հաջողություններիս համար նրան եմ պարտական:
— Ամենամեծ երազանքս Ռոբերտինո Լորետիին, Սթիվի Ուոնդերին հանդիպելը և նրանց հետ դուետ երգելն է։ Երազում եմ նաև համաշխարհային բեմերում երգել, Հայաստանն ու Արցախը երգիս միջոցով ներկայացնել: Երգիչներից սիրում եմ նաև Մայքլ Ջեքսոնին, Սթինգին, Ջեյմս Բրաունին և շատ ուրիշների: Միշտ լսում եմ նրանց կատարումները:
— Այս մրցույթին մասնակցելով՝ ավելի շատ վստահություն և փորձ ձեռք բերեցի: Ելույթներիս ընթացքում շատ չէի հուզվում, քանի որ կողքիս էին մայրիկս և պրոդյուսերս, նրանք ինձ շատ էին օգնում։ Ինձ ուժ էր տալիս նաև Մարիամ Աստվածածնի փոքրիկ սրբապատկերը։ Սա իմ թալիսմանն է:
Շատ հաճելի էր նաև, որ մրցույթի գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Ռևզինը ինձ «հրաշք մանուկ» էր ասում։
— Երգը գրել է կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը: Հիմա մարդիկ ինձ հաճախ «փոքրիկ ղարաբաղցի» են ասում։ Ես դրա համար շատ հպարտ եմ։
— Գանձասարը։ Ամեն անգամ, որ գնում ենք, ես այնտեղ մոմ եմ վառում: Մի անգամ Գանձասարում առաջին անգամ էշ նստեցի: Մայրիկս կատակով ասաց, որ դա հաջողության նշան է: Բայց հետո դա ճիշտ դուրս եկավ... Շատ եմ սիրում Արցախի բնությունը։
— Մայրիկիս պատրաստած ժենգյալով հացը և ապուրները: Շա՜տ համեղ են։
— Պապիկներս և հայրիկս արցախյան ազատամարտի մասնակիցներ են եղել։ Նրանց միշտ հարցուփորձ եմ անում պատերազմի մասին. շատ եմ ուզում իմանալ` ինչպես են կռվել ու հաղթել։ Բայց նրանք շատ բան մանրամասն չեն պատմում։ Երևի մտածում են, որ փոքր եմ, կազդվեմ։
— Իհարկե։ Շատ եմ սիրում հեքիաթներ կարդալ ու մուլտֆիլմեր դիտել։ Իմ սիրելի մուլտիկներն են «Ֆիկսիկի», «Անգել Բեյբի», «Ծերուկ Խոտաբիչը». դրանցից շատ բան եմ սովորում։ Հայկական մուլտֆիլմերից «Պույ-պույ մուկիկն» եմ շատ սիրում, իսկ հեքիաթներից`Հովհաննես Թումանյանի հեքիաթները։ Սիրով եմ կարդում, բայց մեկ-մեկ էլ քնելուց առաջ մայրիկիս եմ խնդրում կարդալ ինձ համար:
— Մուլտֆիլմի հերոսներից ինձ նմանեցնում եմ Ֆիկսիկին, Դիմ Դիմիչին. նրանք երեխաներին լավ ու բարի գործեր անել են սովորեցնում:
— Ծննդյանս օրը սիրում եմ անցկացնել ընկերներիս և հարազատներիս հետ, բայց ոչ թե մանկական սրճարաններում, այլ` մեր տանը։ Ամենալավ հիշում եմ այն տարեդարձս, երբ Բակո Սահակյանի մոտ ընդունելության էի հրավիրվել: Նա չգիտեր, որ ծննդյանս օրն է: Նախագահն ինձ Մինաս Ավետիսյանի կտավներից մեկը նվիրեց։ Այն հիմա մեր տան պատին է կախված։ Մտքովս երբեք չէր անցնի, որ ծննդյանս օրը ԼՂՀ նախագահին հյուր կգնամ։
— Շատ եմ ցանկանում մասնակցել «Մանկական եվրատեսիլ-2017» երգի մրցույթին և հաղթանակը Հայաստան բերել: Իսկ ամենաշատն ուզում եմ, որ Հայաստանում և Արցախում խաղաղություն լինի, երկինքն անամպ լինի, պատերազմներ չսկսվեն, և ոչ մի զինվոր չզոհվի:
Զրույցը՝ Գևորգ Չիչյանի