Արգամ Այվազյան. «Մեզ պետք են մտքի զորավարներ»
Загрузка
X


Արգամ Այվազյան. «Մեզ պետք են մտքի զորավարներ»

Ценности / Традиции / 30.07.2017

 

Հայագերտ-նախիջևանագետ,  ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ի  ծննդյան  70-ամյակի  առիթով

Այս հարցազրույցը  սիրով և  գոհունակությամբ եմ վարել Հայաստանում և արտերկրում հայության և հայագետների շրջանում  իրապես ճանաչում ունեցող, բառիս բուն իմաստով հայագիտության մի մշակի հետ, որի 1970-ական թվականներից ի վեր  հրատարակած  4 տասնյակից ավելի մենագրություններն  ու բազմաթիվ  հոդվածները  հայագիտության  մեջ Նախիջևանի  և առհասարակ այդ երկրամասի  վերաբերյալ  աղբյուրագիտական նշանակություն ունեն և կարևոր ներդրումներ են հայագիտության բնագավառում:  Փաստորեն, մեկ մարդու գործունեության շնորհիվ   ստեղծվել է  պատկառելի քանակությամբ  մի գրականություն, որը  Նախիջևանի վերաբերյալ ընդգրկում է գրեթե հայագիտության  բոլոր բնագավառները՝  նյութական մշակույթի հուշարձաններ, որմնանկարչություն ու ազգագրությու, վիմագրություն  ու լեզվաբանություն, պատմություն ու  քանդակագործություն, դպրոցների ու գրչօջախների պատմություն,  մշակույթ և այլն: Եվ իզուր չէ,  որ  3-4 տասնյակից ավելի թե հայ և թե օտարազգի հայագետներն ու պետական, քաղաքական գործիչները՝ զանազան առիթներով Ա. Այվազյանի  գիտական գործունեությունը գնահատել ու  որակել են որպես հերոսական քայլ, իր ընտրած դժվարին  աշխատանքին անմնացորդ նվիրված  բացառիկ անհատի: 

Իրոք, Աստված մի արասցե, եթե չլիներ   կյանքում իրեն շատ համեստ  դրսևորումներով ապրող ու ստեղծագործող Ա. Այվազյանը,  ապա  հաստատապես  մեր հայագիտությունը Նախիջևանի ու նրա հայկական ժառանգության վերհանման-ուսումնասիրման գործում անդառնալի կորուստ կունենար: Քանզի, նրա 5 տասնամյակներից ավելի գիտական դժվարին  հետազոտական-հրատարակած աշխատությունների շնորհիվ, հայագետների  գնահատումներով,  որքան էլ տարօրինակ թվա, Նախիջևանը  պատմական Հայաստանի  տարածքների թվում  ամենալավ ու համակողմանի ուսումնասիրվածն է: Այնպես որ՝  առանց  նրա կատարած  ուսումնասիրությունների անհնար է անդրադառնալ-քննարկել  նախիջևանյան խնդրի ու պատմության այս կամ այն պատմամշակութային հարցերը: Իսկ եթե նկատի առնենք, որ  Ադրբեջանի ու Նախիջևանի  իշխանությունների վանդալ քաղաքականությունների հետևանքով 1989-2006 թթ. նախիջևանյան հայկական  ժառանգության  հիմնահատակ կործանումը, ապա  հայագիտության մեջ  ներդրած Այվազյանի  մնայուն ու պատկառելի աշխատությունները, որոնցում անխտիր և  առատորեն  հրապարակված  են այդ  բազմատեսակ ժառանգության փաստավավերագրական լուսա-նկարները, ապա  հասկանալի է, որ էլ   ավելի են արժևորվում ու գնահատվում նրա  հրատարակած ամեն մի կադրն  ու տողը,  գիտական մտքն ու եզրակացությունը:  Նշենք նաև այն, որ նա  հանդիսանում է նաև  իր հրատարակած գրքերի մեծ մասի գեղարվեստական ու տեխնիկական խմբագիրները:

Ճարտարապետության և մշակույթի պատմաբան,  նախիջևանագետ ու վիմագրագետ, հրապարակախոս  Ա. Այվազյանը  ծնվել է  1947 թ., Նախիջևանի Արինջ  գյուղում:   Հայրենի ծննդավայրում տասնմեկամյա դպրոցը 1964 թ. ավարտելուց  հետո՝ ուսումը շարունակելու համար տեղա-փոխվել է Երևան  և ամբողջովին նվիրվել իր հայրենի երկրամասի ուսումնասիրման դժվարին, բայցևայնպես խիստ կարևոր  գործին:   Նա 1978 թ-ից մինչև 2015 թ. մի քանի  տարվա ընդմիջումով¤ մեծ ավանդ ու ներդրում, փորձ ունի  նաև Հայաստանի  հուշարձանների պահպանության ու հանրահռչակման բնագավառում:  Երկար տարիներ պատասխանատու պաշտոններում աշխատելով  հանրապետության հուշարձանապահպան կառույցներում,  ԳԱԱ արվեստի, հնագիտության և ազգագրության ինստիտուտներում, իր ուժերի ու վարչական իրավունքների  շրջանակներում, ջանքեր չի խնայել իրեն վստահված աշխատանքները պատվով  ու պատասխանատվությամբ կատարելու համար:   Իր գիտական ու պաշտոնեական աշխատանքները բարձր մակարդակներով ու բարեխղճությամբ իրականացնելու համար արժանացել է  նաև պետական  բարձր՝  ՀՀ  մշակույթի վաստակավոր գործիչի,  ՀՀ նախագահի մրցանակաբաշխության հումանիտար գիտությունների, Թեքեյան  մշակութային, ՀՕՖ-ի  մրցանակաբաշխությունների,  դափնեկիր լինելուն,  ՀՀ վարչապետի, ՀՀ  պաշտպանության նախարարության Գարեգին  Նժդեհ,  ՀՀ Ազգային գրադարանի  Հակոբ Մեղապարտ, Ֆրիտյոֆ  Նանսենի  մեդալներով և մի շարք այլ պատվոգրերով:  Նա նաև   մտահոգ  ու սրտացավ քաղաքացի է:  Այդ իսկ հանգամանքով մեր պատմության ու մշակույթի, ժամանակակից հասարակական-քաղաքական  կյանքի և զանազան այլ բնագավառների   վերաբերյայ իր  բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներուվ, հեռուստատեսային ու ռադիոհաղորդումներով  նաև  հաճախ է հանդես  գալիս, իր մտահոգություններն ու դիրքորոշումները ներկայացնում-կիսում ընթերցողների հետ:  Վկան՝ 2012 և 2016 թթ.  հրատարակված նրա  հրապա-րակախոսական  հոդվածների Մեզ պետք են մտքի զորավարներ ծավալուն հատորները:

Միով բանիվ,   այս հարցազրույցի առիթով, ինչպես  նշեցի, սիրով եմ հանդիպել  անխոնջ, երիտասարդական ավյունով  ստեղծագործող լայնախոհ ու ինքնատիպ   հայագետի հետ  և իմ հարցերը ուղղել նրան:  Հիացք ու ակնածանք, երախտագիտություն նրա անձի  ու նրա  կատարած անուրանալի, պատկառելի գիտական  ժառանգության  հանդեպ: Քանզի հայագիտություն բերած նրա հսկայածավալ  ժառանգությամբ է, որ թե այսօր և  թե  ապագայում   նախիջևանյան  պատմամշակութային ժառանգությունը ճանաչելի է  լինելու գերազանցապես նրա ու միմիայն նրա ուսումնասիրություններով:

—Պրն.  Այվազյան, ի սրտե շնորհավորում եմ Ձեր 70-ամյակը, ցանկանում քաջ  առողջություն, երիտասարդական կայտառություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:  Հետաքրքիր է իմանալ, թե Դուք գոհ եք Ձեր գիտական անցած ուղու ընթացքում ձեռք բերած արդյունքներից:  Մի  բան էլ՝  Ձեր 70-ամյակը նշելու ինչ որ ձեռնարկներ նախատեսվում են թե ոչ:

— Նախ, շնորհակալ եմ Ձեր ուշադրության և բարեմաղթանքների համար: Նշեմ, որ  հոբելյանական ոչ մի  միջոցառում  չի լինելու: Քանզի,  անձնապես  երբեք հակված չեմ հասարակայնության ուշադրությունն  այս կամ այն չափով գրավելու գայթակղանք-ներին:  Այդպիսի  միջոցառում՝ հանրապետության  պետական մարմինների, հասարակայնության ու մտավորականության, գիտական շրջանակների մասնակցությաբ   տեղի է ունեցել միայն իմ 50-ամյակին  տարեդարձին: Դրանից հետո և այժմ էլ չեմ անդրա-դառնում  և ամենևին պարտադիր  չեմ համարում   ծննդյան կամ մեկ այլ  իրադարձության ի ցույց դնելը:  Նման բաների  ինչ որ ձևով և  շատ հպանցիկ կարգով երբեմն անդրադառնում եմ ընտանեական ու ըն-կերական  շրջանակներում: Այնպես որ դա բնավորության  խնդիր  է: Ի հակադրություն դրան՝ պարտադիր կարգով նշում ենք 3 զավակներիս և 7 թոռներիս  ծննդյան տարեդարձերը:  Իմիջիայլոց, նշեմ այն, որ մարդը տարիք առած ժամանակ ծերանում-տկարանում է ֆիզիկապես, իսկ  հոգով  մնում է երիտասարդ, ձեռք  բերում  կյանքի ու ժամանակի իմաստություն:

Ինչ վերաբերում է իմ գիտական անցած ուղու ձեռք բերած արդյունքներին, ապա  պիտի  գոհունակությամբ ընդգծեմ, որ գոհ եմ: Այստեղ, առիթից օգտվելով, ևս մեկ անգամ իմ երախտագիտությունն եմ հայտնում այն հրատարակիչներին, պետական կառույցներին և բազմաթիվ հովանավորներին, որոնց  անունները պատշաճորեն նշված են գրքերում,  բարի կամքի դրսևորումների ու աջակցությունների շնորհիվ  հնարավոր է եղել իմ բազմաթիվ աշխատությունների հրատարակումը: Միայն կցանկանայի, որ Աստծո կամոք, ինձ տրված  հետայսու կյանքն ու գործունեությունս էլ այսպիսի գոհացուցիչ արդյունքներ  արձանագրի:

—Ներեցեք, նշեցիք Աստծո կամոք:  Արդյո՞ք  Դուք հավատում եք Աստծո գոյու-թյանը: Հարցը եթե տեղին չեք համարում, ապա կարող եք և չպատասխանել:

— Ես սովորություն չունեմ  առհասարակ հարցերից կամ էլ առաջացած խնդիրներից խուսափելու: Այո°, հավատում եմ: Թերևս լիակատարորեն չեմ  ըմբռնում  Աստծո  գոյության ինչ լինելը, այնուամենայնիվ  հավատում-գիտակցում եմ, որ  մարդկային կյանքում առկա է  տիեզերական ինչ որ  գերբնական ու գերհզոր մի անբացատրելի ուժ ու երևույթ, որը  իր մարմնավորումն է ստացել Աստծո կերպարով:  Ինձ թվում է, որ ամեն  մարդ էլ, այս կամ այն չափով, զգում ու ենթարկվում է այդ  անհասկանալի ու անհա-սանելի ուժի՝  Մեծն Նարեկացու խոսքերով ասած,  §գաղտնատես  Աստծո¦ գերիշխանությանը:  Այնպես որ,  դա մեկի մոտ  արտահայտվում կամ հանդես է  գալիս   այս կամ այն կրոնի  պաշտամունքով, մեկ ուրիշի մոտ՝  խղճի ու հոգու ձայնի, մարդկային  բարոյականության  բարձրագույն նորմերի ու ազնվության նվիրումներով և  բազմազան այլ դրսևորում-ներով:  Միով բանիվ, անձնապես՝ իմ գիտակցական կյանքում, իմ գործու-նեության մեջ  միշտ էլ զգացել  եմ այդ գերբնական ուժի ու զգացմունքի առկայությունն ու անտեսանելի, անշուշափելի ու  հուշող-ուղղորդող  դերը: Այնպես որ հաստատապես հավատում եմ Արարչի գոյությանը:

—Պրն. Այվազյան, Ձեր կյանքի 70 տարիներից ավելի քան 50-ը Դուք նվիրել եք պատմական Հայաստանի Նախիջևանի պատմության ու մշակույթի բազմազան հարցերի ուսումնասիրմանը: Երկար տարիներ  աշխատել եք նաև մեր հանրապետության  հուշարձանապահպան կառույցներում, ԳԱԱ արվեստի, հնագիտության և ազգագրության ինստիտուտներում:  Տարիների հեռվից գնահատելով մեր մշակույթի պատմությունն ու հուշարձանները, ինչպես կներկայացնեք այսօրվա նրանց վիճակը:

— Սա մի բնագավառ է, որն, առհասարակ,  առանձնահատուկ  հոգածության կարիք ունի և բավականի ընդարձակ պատասխան է պահանջում: Սակայն հաշվի առնելով Ձեր ներկայացրած հարցերի քանակը,   պիտի աշխատեմ  հնավորինս  համառոտ պատաս-խանել: Քանզի այս խնդիրներին բազմիցս եմ անդրադարձել թե իմ հրապարակախոսական հոդվածներում և թե  հարցազրույցներում:

Ինչպես ամեն մի ժողովուրդ, այնպես էլ հայ ժողովուրդը,  միշտ էլ հպարտացել և այժմ էլ մեծ գորովանքով ու հպարտությամբ է  խոսում-ներկայացնում իր անցյալի պատմությունն ու մշակույթը: Եվ սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ  հուշարձանների պահպանության խնդիրները մեր հասարակայնության շրջանում  պետք է դիտել որպես գերզգայուն  բնագավառ: Նկատենք, որ ինչպես հայագիտության շատ  բնագավառների, այնպես էլ  հայ ժողովրդի  մշակույթի ու արվեստի, պատմության, հուշարձանների գիտական  ուսումնասիրման  աշխատանքները  հիմնականում  սկսվել  է 19-րդ կեսերից սկսած:  Եվ այսօր հայագիտության բնագավառում   այդ խնդիրների  վերաբերյալ  առկա է   հսկայածավալ և շատ ու շատ արժեքավոր  գրականություն:  Սակայն  չպետք է մոռանանք  նաև այն, որ  մինչև այժմ կատարվածը  կատարվելիք աշխատանքների  չնչին մասն է կազմում:  Ավելին, դարերի և մասնավորապես վերջին  100 տարվա ընթացքում, հայ ժողովրդի նյութական մշակույթի հսկայածավալ  հատվածները  անվերադարձորեն ենթարկվել են կործանման և այլևս տեղերում  ենթակա չեն որևէ ուսումնասիրման ու պահպանության:  Բերեմ  ընդամենը երկու օրինակ:   Վերջին  100 տարվա կտրվածքով,  մոտավոր հաշվարկով Արևմտյան Հայաստանի տարածքում եղած 170-180 հազարի հասնող  հայոց  նյութական մշակույթի հուշարձանները 97-98 տոկոսի չափով հիմնահատակ կործանվել են  Թուրքիայի վանդալ քաղաքականության հետևանքով:  Փաստենք նաև այն հանգամանքյ, որ  տասնյակ հազարների  հասնող կործանված այդ հուշարձաններն  առհասարակ  ոչ փաստագրվել և ոչ էլ  ուսումնասիրված են  եղել առհասարակ:  Սա անդարմանելի ցավ ու ողբերգություն է: Այնպես որ դրանք առհավետ  մնացին անհայտ  և, բնականաբար, ոչ մի կերպ  տեղ չեն կարող  ունենալ ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ  համաշխարհային  մշակույթի  պատմության մեջ:  Երկրորդ փաստն  էլ այն է, որ ընդամենը  մեկ տասնամյակ  առաջ՝ 1998-2006 թթ., Ադրբեջանը շարունակելով Թուրքիայի վանդալ քաղաքականությունը, Նախիջևանում  հիմնահատակ կործանեց հայկական    նյութական  ժառանգության վկաները՝ ավելի քան 27 հազարի հաս-նող  բոլոր հայկական հուշարձանները:  Իսկ  մեր օրերը հասած հայկական  աշխարհիկ արժեքներն էլ՝  բերդերն ու կամուրջները և այլն  սեփականացնում են:

Դեռևս աղաղակող   բացեր ունենք նաև պատմական  Հայաստանի այլ  տարածք-ների, հայկական գաղթօջախների  մշակույթի  և այլևայլ խնդիրների  ուսումնասիրման  բնագավառներում: Օրինակ, մինչև օրս չունենք  գոնե մի պարզունակ ցանկտեղեկատու թե հայ մարդը  դարեր շարունակ ապրելով իր  այս կամ այն բնօրրանում, օտար երկրներում, առհասարակ ինչ է հիմնելկառուցել, սերունդներին թողել: Այնպես որ՝  մեր  մշակույթի  տարատեսակ  բնագավառների  պատմության  ուսումնասիրման, այդ արժեքների պահպանության, ինչպեսև հանրահռչակման  գործում, դեռևս   հսկայածավալ աշխատանքներ ու անելիքներ կան:

—Շատ ցավալի մտահոգությու ններ ու փաստեր արձանագրեցինք: Արդյո՞ք մեր Մշակույթի նախարարությունը ի զորու է լինում  ապահովելու  մեր նյութական ժառանգության պահպանման ու վերականգման խնդիրները՝ լինի դա մեր հանրա-պետությունում  թե արտերկրում, հարևան պետություններում:

— Չէի  ասի, որ Մշակույթի նախարարությանը, որի ենթակայության ներքո 1995 թ. գտնվում է հուշարձանների պահպանության  ու վերականգնման  գործառույթները,  լիակատարորեն և օրենսդրորեն  հաջողվում է ժամանակին և պատշաճորեն  իրականացնել  մեր հուշարձանների  հետ կապված խնդիրները:  Նախ նշեմ, որ այդ բնագավառի  աշխատանքները մեծիմասամբ կապված են  բավականաչափ դժվար լուծվող և տարատեսակ  հարցերի հետ:  Քանզի դրանք նախևառաջ  տարողունակ և աշխատատար խնդիրներ են: Բացի այդ էլ՝  այդ  աշխատանքների  պատշաճորեն իրականացումը  կապված է պետական հսկայական դրամական   միջոցների հատկացումների հետ: Հանգամանք, որը  միշտ  չէ որ իրականալի է դառնում: 

Եթե կարճ պատասխանեմ, ապա  Մշակույթի նախարարությունը՝ քաղաքական մի շարք խնդիրներով պայմանավորված, առհասարակ չի զբաղվում իրավաբանորեն իրավասու չէ Հայաստանի Հանրարեպետությունից դուրս գտնվող հայկական հուշար-ձանների պահպանության խնդիրներով: Վերջին տարիներում այդ ուղղությամբ որոշ դրական  աշխատանքներ են  իրականացվել Վրաստանի և Իրանի  իսլամական  հանրապետության հայկական հուշարձանների վերականգնողական աշխատանքներին համագործակցելու  ուղղությամբ:  Հայ մասնագետների մասնակցությունը վերջին տարիներում  առկա է նաև  Թուքիայի  տարածքի մի քանի  հայկական հուշարձանների վերականգնման¥Աղթամար, ուսումնասիրման Անի  գործում: Սրանք շատ դրական են և անհրաժեշտ է այդ ուղղությամբ  էլ ավելի սերտորեն համագործակցել:

Ինչ վերաբերում է մեր հանրապետության տարածքի հուշարձանների պահպանության ու վերականգնման  հարցին, ապա այն դեռևս բարվոք համարել չի կարելի: Քանզի, մեր օրերում, մեր աչքի առջև հայ մարդու, գանձախույզների  կողմից  ավերվում ու պղծվում են հնագիտական այս կամ դամբարանը,  աղտոտվում են հուշարձաններ մերձակայքները և այլն  և այլն: Այնպես որ, եթե այս ամենին գումարենք տեղական պատասխանատու մարմինների, ոստիկանության ոչ պատշաճ մոտեցումներն ու անտարբերությունը, Մշակույթի նախարարության   համապատասխան կառույցներ շատ դեպքերում անարդյունավետ աշխատանքները, ապա դժվար  թե  գոհացուցիչ համարենք իրականացվող աշխատանքները:

—Ձեր կարծիքով  ինչի՞ խնդիրների վրա է բևեռացված մեր հասարակության  ուշադրությունն ու միտքը,  ի՞նչ որակ է ձևավորում արվեստը:

— Հասարակության և հասարակական մտքի մեծ մասն  այսօր գերազանցապես բևեռված է սոցիալտնտեսական,  կեցության խնդիրների  հարցերով:  Մյուս՝ ավելի փոքր  մասը,  զբաղված է  պետական այս կամ այն  մեծ ու փոքր պաշտոնների  տիրանալու միջոցով  առ և ապուռի, կողոպուտի ենթարկել  պետական միջոցներն ու ազգային հարստու-թյունները:  Եվ ամենացավալին այն է, որ այս ամենը կատարվում է պետական ամենաբարձր  ղեկավարության իմացությամբ ու թողտվությամբ: Այնպես որ օրենքներն, ինչպես  ամեն քայլափոխի տեսնում ենք, անզոր  են  ու անպետք:  Այս ամենի առկայության պարագայում, կարծում եմ, որ  արվեստն էլ ձևավորվում  կամ  ձևավորում է հիմնականում այսօրինակ հիմքերի վրա: Իհարկե, այստեղ բացառություններ  են կազմում  արվեստի ու արվեստագետի այն հզոր  պոռթկումները, որոնք   ժամանակի  ու տա-րածության սահմաններ չեն ճանաչում: Իսկ Հայաստանն ու առհասարակ հայ մարդը  շաղախված է նման պոռթկումներով ու ընդվզումներով:

—Ինչ եք կարծում՝ արդյո՞ք մեր երիտասարդ սերունդը լավ է ճանաչում մեր պատմությունն ու մշակուրթը, պատմական հուշարձանները: Դուք որպես հուշարձանագետ-պատմաբան ինչպիսի աշխատանքներ եք կատարում դրանք ճանաչելի դարձնելու ուղղությամբ:

— Եթե այդ հարցի առաջին մասին համառոտ պատասխանեմ, ապա պիտի փաստեմ, որ մեր երիտասարդությունը  ոչ միայն վատ, այևլ շատ վատ է ճանաչում մեր հուշարձանները: Ավելին, մեր հուշարձանների շրջա-պատը աղտոտողները, գանձա-խուզություններ  կատարողները, հուշարձանների պատերին խզբզանքներ, անուններ գրողները հենց  անկախացած Հայաստանում ծնված ու դաստիարակված երիտասարդ՝ 18-30 տարեկան մարդիկ են:  Սա, անշուշտ,  մեծ ամոթ է  բոլորիս համար:

Անդրադառնալով Ձեր հարցի երկրորդ մասին՝ պիտի նշեմ,  որ  անձնապես միշտ էլ կարևոր եմ համարել  մեր մշակութային արժեքներն ու նրանց ճանաչելիությունը հնարավորինս և առավելապես  ներկայացնել  հանրությանը: Այդ ուղղությամբ իմ գործունեության անցած տասնամ-յակներում և այժմ էլ թե° հանրապետությունում և թե° արտերկրի մի շարք գաղթօջախներում Ռուսաստա, Ֆրանսիա,Հունաստան, ԱՄՆ, Իրան, Իտալիա¤ արժևորող բանախոսություններով, ցուցահանդեսներով  ներկա-յացրել եմ հայկական մշակույթի  տարատեսակ խնդիրներ: Հանրա-պետության և արտերկրի  լրատվամիջոցներով պարբերականներ, հեռուստատեսություն,  ռադիո¤  բազմիցս հանդես եմ եկել  հուշարձանների և մեր մշակույթի արժեքների պահպանությանը նվիրված  հրապարակախոսական հոդվածներով, հարցազրույցներով, հետուստա և ռադիոհաղորդումներով:

—Ըստ ձեզ, ո՞րն է մեր ժամանակի ամենամեծ վտանգը հուշարանների պահպանման ուղղությամբ:

— Ամենամեծ վտանգն, անշուշտ,  մարդկային անտարբերությունն է և այդ  բնագավառի օրենսդրական  ակտերի պահանջների ոտնահարումներն են: Ակնհայտ է, որ բոլոր ժամանակներում էլ գիտատեխնիկական  զարգացման տեմպերը՝  ուրբանիզացումը, գյուղատնտեսության հուժկու մեքենայացումը,  մշակովի հողատարածքների ընդլայնումը, պետական ու մասնավոր  մեծածավալ շինարարությունները, բնակավայրերի զարգացման ու  ընդլայման  խնդիրները մի կողմից,  տգիտությունը, հասարա-կական անտարբերությունն ու գանձախուզությունը, գիտական ու վարչական  ներազդու  միջոց-ների անլիարժեքությունը մյուս կողմից,  և վերջապես՝  ժամանակի անողոք ձեռքը, այսօր էլ   ավերում, երկրի երեսից  ջնջում են պատմամշակութային արժեքները: Այսամենը զգալիորե կասեցնում  են անցյալի հուշարձանները հավուր պատշաճի պահպանելու ու վերականգնելու, ամրակայելու և ապագա սերունդներին  փոխանցելու  պետական ու անձնական պարտք-պարտականությունները:  Այս խնդիրներին  ըստ  կարելույն  լուծումներ  գտնելը  պետք է զբաղեցնի ոչ միայն հուշարձանապահպան մարմիններին,այլ նաև յուրաքանչյուր քաղաքացու:  Քանզի, ինչպես ժամանակին իրավացիորեն  նկատել է Իլյա  Էրեն-բուրգը, թե Հայաստանի հողի վրա պետք է  ակնածանքով ու ոտաբոբիկ քայլել՝  չվնասելու ամեն քայլափոխի հանդիպող մշակութային ժառանգության արժեքների ու բեկորների: Իսկապես, ամենևին էլ տարօրինակ չպետք է թվա, եթե ասենք,  որ  Հայաստանում ամեն անցնող օրը կարող է  արևերես հանել  պատմամշակութային  ևս մի նոր արժեք՝ մեր նախնիների ստեղծագործական  տքնանքի  մի նոր վավերագիր:

Ցավոք սրտի, պիտի արձանագրեմ, որ  աներկբաելի է, որ  մեր  շատ տեղական մարմինները, դատաքննչական, դատախազական  օրգանները միշտ չէ, որ, մեղմ ասած,  պատշաճորեն են կատարում օրենքով իրենց  ընձեռած իրավունքները: Դրա  վկայու-թյունը հանրապետական և  մարզայիին իրավապահ մարմիններին ուղղված հուշարձանապահպան կառույցների բազմաթիվ հիշեցումներերն ու բողոք-գրություններն են,  որոնցից շատերը, ավա՜ղ,  մնում են անհետևանք: Եվ կարծեք թե, այսպիսի պարագաներում, մեր հուշարձանները  վեր են ածվում  անպետք ու տիրազուրկ  իրերի ու առարկաների: Չնայած որ տեղն եկած դեպքերում, մեզանից յուրաքանչյուրը, ջանք չի  խնայում  դրանք համաշխարհային արժեքների շարքին  դասելու, դրանցով  հպարտանալու հա-մար: Այսպիսի մոտեցումները պարզապես սնապարծության  ու ցուցամոլության դրսևորումներ  են,  որին  առհասարակ, միշտ էլ տուրք  են տալիս մենք:  Այնինչ մեզանից յուրաքանչյուրը, լինի դա պետական պաշտոնյա թե շարքային քաղաքացի, պարտավորված պետք է զգա,  գիտակցի, որ  պահպանելով մեր նյութական ու հոգևոր արժեքները,  նախևառաջ  դրանով իսկ  պահպանում ենք ինչպես  մեր ժողովրդի ու պետականության, այնպես էլ  մարդկային պատմության ընթացքը թելա-դրող  վկայագրերն ու քաղաքակրթության նվաճումները:

—Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար ձեր աշխատությունները գրելու կամ հրատարակության ժամանակ։

— Ճակատագրի բերումով  իմ գիտական գործունեությունը  կապված է Նախիջևանի  պատմության ու մշակույթի, արվեստի ու նյութական ժառանգության ուսումնասիրման  բազմաթիվ բնագավառների հետ:  Եվ այդ բնագավառում ամենադժվարին եղել է  Նախիջևանի տարածքում հետա-զոտական, փաստագրական աշխատանքների իրականացումը, որն, իմիջիայլոց, իրականացվել է  խիստ գաղտնի պայմաններում և միմիայն իմ նախաձեռնությամբ ու անձնական միջոցների ծախսումներով:  Սա մի ան-նկարագրելի բնական, և ավելի շատ արհեստական խոչընդոտների ու դժվարությունների  հաղթահարման  ոդիսական  է  եղել:  Նախիջևանի տեղական իշխանությունների, ոստիկանության, պետանվտանգության կոմիտեի, ինչպեսև  առանձին անհատների կողմից բազմիցս ենթարկվել եմ բազմատեսակ  զրկանքների ու հալածանքների:  Բարեբախտաբար  այդ ամենն արդեն անցյալ ու հիշողություններ են:  Իսկ դրա արդյունքը՝ 1970-ական թվականներից  նախիջևանյան  թեմաներով, որը ընդգրկում է հայագիտության գրեթե բոլոր բնագավառները,  հրատարակած իմ 250-ից ավելի գիտական ու գիտահանրամատչելի աշխատություններն են, որոնցից 43-ը լույս են տեսել  առանձին գրքերով մի մասը նաև անգլերեն և ռուսերեն, որոնցում  հայագիտության մեջ 1-ին անգամ  ներկայացվել են բազմահազար պատմամշակութային փաստեր ու բազմատեսակ նյութեր:   Սա պարզապես բարեբախտություն  ու պատիվ  կարելի է համարել: Քանզի այդ աշխատություններով Նախիջևանի մեր օրերը հասած նրա  հայկական ժառանգությունը  տեղ ունի հայագիտության մեջ և գոնե թղթի վրա  արձանագրվելով ավանդվում է մեր ապագա սերունդներին:  Ի միջի այլոց նշեմ, որ  գրել և տպագրվել եմ աշակերտական տարիներից՝ 1961 թվականից, երբ ընդամենը  14 տարեկան էի:  Այդ տարիներին՝ 1961-1966 թթ., ակտիվորեն թղթակցել եմ Բաքվի հայերեն Կոմունիստ թերթին, Ադրբեջանի և Նախիջևանի ռադիոյի հայերեն ռադիոհաղորդումներին: Նույնիսկ ինքնուրույն սովորել եմ  ադրբեջաներեն  և թղթակցություններ հրապարակել  նաև Նախիջևանի Շարգ գափըսի Արևելքի դուռ ադրբեջանալեզու  թերթում: Նշեմ նաև այն, որ ադրբեջաներենին  բավականի  վարժ իմ տիրապետելը  շատ օգտակար են եղել առհասարակ Նախի-ջևանի  տարածքում կատարած իմ բազմաթիվ հետազոտական աշխատանքների, ադրբեջանցի  հեղինակների աշխատանքներին բնագրի լեզվով ծանոթանալու համար: Այնպես, որ իզուր չի ասված այն, որ  թշնամուդ կամ այլալեզու  հակառակորդիդ  հաղթելու համար  պետք է  տիրապետես նաև նրա  լեզվին:

Անդրադառնալով հարցի  երկրորդ մասին, պիտի նշեմ, որ սկզբնական՝ 1970-ական թվականներին,  Հայաստանում Նախիջևանին վերաբերող   այս կամ այն  հարցի վերաբերյալ հոդված հրատարակելը ուղղակի անհնար էր: Սակայն գտնվեցին  Նախիջևանի վերաբերյալ Հայաստանում արմատավորված  լռություն պահպանելու  կարծրատիպերը  անտեսող ամսագրերի խմբագիրներ, որոնք քայլ առ քայլ   տեղ տվեցին  Նախի-ջևանի վերաբերյալ իմ առաջին  հոդվածներին:  Այսպիսով էլ 1978 թ. տպագրվեց իմ առաջին՝ Նախիջևանի պատմաճարտարապետական հու-շարձանները¦  գիրքը:  Դրանից հետո, ինչպես ասում են, սառույցը կոտրվեց, և իրար  հաջորդելով՝  սկսեցին տպագրվել իմ հոդվածներն ու մենագրությունները:  Այժմ արդեն այդ ուղղությամբ  ոչ մի արգելքներ չկան: Միակ խոչընդոտը դա  գրքերի  հրատարակման համար դրամական միջոցների, հովանավորներ գտնելու խնդիրն է:

—Ին՞չն է Ձեզ ամենից առավել անհանգստացնում մեր երկրում:

— Անշուշտ, կարելի է թվարկել  շատ  հարցեր: Սակայն  ամենա-գլխավորը, իմ կարծիքով,  վերջին  2 տասնամյակներում  մարդկանց մեջ    հավատի խեղումն ու  անկումն է:  Քանզի,   այսօր  մեզ հավատ չի ներշնչում  գրեթե ոչ մի բան:  Դա լինի առկա օրենքների կիրարկում,  թե  պետական պաշտոնյայի  խոսք ու գործելաոճը:  Վերից վար կարծեք թե վարակվել ենք կեղծիքով ու կասկածամտություններով: Քանզի, մենք մեր ներքին մտամթերքով  գրեթե  մերկացել ենք և հագուրդ ենք տալիս շահին  ու շահամոլությանը: Ֆրիդրիխ Շիլլերի խոսքերով ասած, ուր չկա հավատ՝ խախուտ է ամեն բան: Այնպես որ  պատահական չէ, որ վերջին  15-20 տարում Հայաստանում  օր օրի աճում  են ինքնասպանություններն ու մարդկային արժանապատվությունների ոտնահարումները, անբարոյականնությունների աստիճանաբար աճն ոսովորական դառնալու  միտումները, դրանց նկատմամբ դրսևորվող  հասարակական ու պետական անտարբերություններն ու անտեղի հանդուրժողականությունը: Այս ամենը  մարդուն հասցնում են  հուսալքության ու ընկճախտի, իշխանությունների  ու օրենքների, ապագայի  նկատմամբ  անհավատության դրսևորումներին, հարազատ երկրից ու հայրենիքից կամովին արտագաղթելուն, նույնիսկ  օրինական համարելով պետական դավաճանությունների ուղին ընտրելու  կործանարար  գործունեությունը: Իսկ սա փոքրաթիվ ժողովուրդների համար կործանարար երևույթ է: Հետևապես մեր պետության գլուխը կանգնած այրերը  ի վերջո  պետք է շիտակորեն և պատասխանատվության ամենաբարձր  զգացումով  հաշվի նստեն այս ամենի հետ, կամ էլ կամովին  իրենց տեղը զիջեն ավելի կարող ուժերի:  Այլապես մեզ և մեր երկրին ամենևին պատիվ չի բերում այսպիսի անկայուն ու ոչինչ չխոստացող իրավիճակն ու ապագան:  Հիշեցնեմ  հայ գրականության դասական  Վահան  Տերյանի  այն միտքը, որ  զգուշանալով  վանդալիզմից, իրավացիորեն հուշում էր, որ վանդալիզմի ենթարկված նյութական արժեքները, թերևս, հնարավոր է  վերականգնել, բայց հոգևորը՝ երբեք:

Այնպես որ, պետական այրերի ստահոդ ու անհիմն փաստարկումները,  ցուցամոլությունները,  պետական միջոցների գրեթե անարգելք մսխումները ի վերջո պետությանը մի օր կանգնեցնելու են անելանելի իրավիճակի առջև, որը, մեղմ ասած, պետական դավաճանությանը հավասարազոր  երևույթ է: Քանզի ստեղծվել է մի իրավիճակ, որ  մենք մտածում ենք, սակայն գերադասում ենք  լռություն պահպանել, գիտակցում ենք՝  կանխարգելիչ միջոցների չենք դիմում:  Միով բանիվ, տեսնում ենք՝ անտեսելու ենք տալիս,  խոսում ենք համամարդկային, եվրոպական արժեքներից, սակայն մեր առօրյա գործունեությամբ անօրինականություն ու  չարություն ենք սերմա-նում:  Եվ կարծեք թե այսօրվա մեր կյանքում  շահամոլություն ու   պետական միջոցների  աննպատակ  ու անպատասխանատվության ծախսումներն ու կողոպուտը  պետության առաջին դեմքերի համար դարձել է հավատարմության չափանիշ: Ավելին,  այսօրինակ  §գաղջ¦  մթնոլորտի ստեղծման, փտախտի անբուժելի վիրուսներ  տարածողների  հեղի-նակներն ամենևին էլ չեն խորշում հանրությանը կերակրել  նորանոր կեղծ ու պատիր հայրենասիրական  երազանքներով, հույս ու հավատով:  Զորօրինակ, վերջերս հանրապետության նախագահը՝ իր ելույթներից մեկում  երկրում առկա խոցելի  թերությունների, կոռուպցիայի զանազան  դրսևորումների  առկայության համար  որպես  քավության նոխազ ներկայացրեց  դատավորներին, որոնք զլանում են արդարա-դատություն իրականացնել:  Մի պահ ընդունենք այս մոտեցումը: Սակայն անմիջապես  էլ հարցնենք՝  միթե՞  այդ  ամենի համար միայն դատավորները մեղք ունեն:  Արդյո՞ք  մեղք ու պատասխանատվություն  չունի այն պետական անձը, որը  պետական միջոցները քամուն տված ու գրպանած, պետական ծրագրեր ձախողած   նախարարների,  դատավորների և այլ պետական պաշտոնյաների է նշանակել, կամ էլ նրանց գործած մեղքերի համար՝ քրեական պատասխանատվությունների ենթարկելու փոխարեն,  հանգիստ խղճով  ստորագրում է նրանց աշխատանքից ազատելու հրամաններն ու կարգադրությունները:  Ի վերջո  սա ի՞նչ  է և ի՞նչ մակարդակի  պետական մտածողություն ու աչքակապություն է:  Մեկ այլ՝ այսպես ասած, համազ-գային խնդիր, որին ևս ս.թ. մայիսին անդրադարձավ  նախագահը ԱԺ-ի աշխատանքի մեկնարկի նիստում: Դա այն է, որ  նախատեսվում կամ ծրագրվում է 2040 թվականին  Հայաստանի բնակչության թվաքանակը հասցնել 4 միլիոնի: Աստված տա... Կամ, ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝  չուզողը զույգ աչքով կուրանա¦: Սակայն եկեք անուրջների  գիրկը չընկնենք և հարցնենք, ինչպե՞ս, այդ ո՞ր ընդունված ու գործողության մեջ դրված ծրագրերի իրականացմամբ է կատարվելու այդ շատ կարևոր  ծրագիրը: Արդյո՞ք Հայաստանը պետականորեն և հոգեբանորեն,  գործողության մեջ գտնվող իր առկա  ռեսուրսներով  ի վիճակի է, կամ պատրաստ է  այդպիսի ազգօգուտ ծրագրի  իրականացմանը... Արդյո՞ք  մեր սփյուռքահայ եղբայրներն ու քույրերն արդեն  քարավաններ են կազմել հայրենիք վերադառնալու, իսկ Հայաստանն էլ նոր բնակավայրեր է կառուցում, աշխատատեղեր ստեղծում  նրանց գրկաբաց ընդունելու-տեղավորելու համար, կամ էլ երկրում ծնելիության շեշտակի աճ  է սպասվու՞մ:  Չէ որ առկա փաստերը,  ոչ մի կերպ չընդհատվող արտագաղթը, երկրի բարոյահոգեբանական, տնտեսական իրավիճակը ու քիչ թե շատ  ապագայի տեսլականը  միանգամայն այլ բան են  տեսանելի դարձնում:  Այնպես որ՝  վախենամ թե  այդ ժամանակ Հայաստանի բնակչության թվաքանակն  ավելանալու  փոխարեն  անկում, և այն էլ խիստ անկում ապրած լինի:  Սա ամենևին էլ  վատատեսություն չէ և, կարծում եմ, որ չարժե  ինքներս մեզ  կերակրենք  անհիմն գերադրական  լավատեսությամբ:

—Ինչպե՞ս եք տեսնում մեր երկրի հուշարձանների պահպանության ապագան:

— Այս հարցին անձնապես բազմիցս եմ անդրադարձել և կրկնություններից խուսափելով, պիտի համառոտ պատասխանեմ: Իմ կարծիքով, Հայաստանի հուշարձանների պահպանության ու վերականգնման խնդիրները քիչ թե շատ բարելավելու համար, անհրաժեշտ է այդ կառույցը հանել Մշակույթի նախարարության  ենթակայությունից և առանձին վարչության կարգավիճակ տալ, ինչպիսին էի 1978-1990թթ.: Անհրաժեշտ է նաև նա-խարարության ենթակայության տակ գտնվող երկու ՊՈԱԿ-ները՝ Հուշարձանների ուսումնասիրման գիտահետազոտական   կենտրոնը և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի  պահմանության ծառայությունը  միավորել մեկ ՊՈԱԿ-ի կազմում:  Ընդ որում, այդ կառույցից պետք է առանձնացնել  հուշարձանների  պահպանության ծառայությունը իր մարզային  կառույցներով և ենթարկել վարչության այժմյան նախարարության Հուշարձանների պահպանության  գործակալության  Հուշարձանների պահպանության բաժնին:  Բացի այդ,  միավորումից  ստեղծվելիք ՊՈԱԿ-ի կազմից պետք է հանել նաև առկա  թանգարանները և արգելոցները:  Ի վերջո այդ կառույցների ղեկավարներ պետք  է  նշանակվեն  հանրապետությունում   ճանաչում  ունեցող,  բարեխիղճ   ու կազմակերպիչ, բնագավառին  ծանոթ մասնագետներ: Այլապես  դժվար թե մոտ ապագայում  հնարավոր լինի նկատելորեն  բեկում մտցնել այդ բնագավառի հոգսաշատ  աշխատանքներում:

Դեռևս հանրապետությունում պրոբլեմային է  մասնավորապես հնագիտական  հուշարձանների պահպանության ու վերականգնման խնդիրները:  Վաղուց ի վեր հասունացել է հանրապետությունում հնագիտական թանգարան ստեղծելու  պահանջը: Սակայն այն  քար անտարբերության է մատնված:  Այդ պատճառով էլ պեղածո նյութերը ցրված են այս կամ այն թանգարանների, կազմակերպությունների պահոցներում, աշխատա-սենյակներում,  նույնիսկ առանձին  հնագետների  տներում:  Սա, անշուշտ,  աննորմալ  երևույթ է: Մի փաստ էլ նշեմ: Դա այն է, որ  հուշար-ձանների պահպանության ամենալավ ձևը, դրանց  օգտագործումն է:  Մի հանգամանք, որը հանրապետությունում գրեթե  անուշադրության է մատ-նված: Այսպես,  մեր եկեղեցիներն ու վանքերը կրոնական նպատակներով օգտագործելուց բացի գրեթե այլ բան չգիտեք կամ չենք ուզում պատկերացնել:  Այնինչ դրանց  մի մասը՝ չվնասելով նրանց պատմա-ճարտարապետական  տեսքն ու կերպարը, կարելի է օգտագործել որպես հոգևոր երգի համերգասրահներ, գրադարաններ, մշակութային կենտրոններ և այլն: Մեր աշխարհիկ հուշարձանների  մի մասն էլ, օրի-նակ, Արուճի, Սելիմի քարավանատները, Թալինի  ամրոցը և այլ հուշար-ձանները  կարելի է օգտագործել որպես թեյարաններ, պանդոկներ ու սրճարաններ:  Այնպես որ  այս ուղղությամբ  անելիքները շատ ու շատ են:

—Ինչպես հայտնի է Պալմիրայի հուշարձաններն ունեցան §դաժան ճակատագիր՝  քանդվելով իսլամական պետության գրոհայինների կողմից: Ձեր կարծիքով ինչպիսի միջոցներ են ձեռնարկվում պահպանելու մեր ու արտերկրի հայկական պատմական հուշարձանների պահպանման ուղղությամբ։

— Եթե  հակիրճ ասեմ, ապա  այդ ուղղությամբ  աննշան աշխատանքներ  են նկատելի միայն: Քանզի արտերկրում  որևէ էական աշխատանքների կատարումը, ինչպես վերևում նշեցի, կապված է  միջպետական  պայմանագրերի ու հարաբերությունների հետ:  Միով բանիվ, այդ գործում Հայաստանի և մեր  հուշարձանապահպան կառույցների ձեռքերը շատ կարճ են:  Միջազգային լրատվամիջոցներում  հաճախ են հիշվում  Պալմի-րայի հուշարձանների վանդալիզմի փաստերը, ինչը չէի  ասի Ադրբեջանի կողմից   Նախիջևանի  վանքերի ու եկեղեցիների,  խաչքարերի  կործանման փաստը միջազգային հարթակներում  թե  արծարծելու և թե Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու  վերաբերյալ:  Ավելին,  կարծեք թե այդ խնդիրը,  Հայաստանին ու հայկական քաղաքական  ուժե-րին,  առհասարակ հայությանե քիչ մտահոգող հարց է: Ցավալի փաստում եմ կատարում, որից, սակայն,  խուսափելն անհնար է: Այս խնդրում  Հայաստանն այնքան անտարբերություն է  դրսևորում, որ  Թուրքիան ու Ադրբեջանն արհամարելով 1921 թ. ռուս-թուրքական տխրահռչակ պայմա-նագրից բխող  թույլատրելի իրավունքները,  Նախիջևանի տարածքում   ստեղծել են Հայաստանի անվտանգությանն իրապես սպառնացող թուր-քական ռազմաբազա:

Ինչ վերաբերում է Հայաստանում և արտերկրի մեր հուշարձանների պահպանության ուղղությամբ տարվող աշխատանքներին, ապա  այդ հարցը գրեթե շոշափվեց նախորդ հարցի պատասխանում:  Միայն ավեացնեմ, որ արտերկրում գտնվող մեր հուշար-ձանները, «Քելե, լաո»  հայտնի երգի իմաստալից  տողի նման.

«Քարերը առանց մըզի արցունք  կըթափեն»: 

—Ներկայումս քանի հուշաձանն է վերականգնվում Մշակույթի նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ի կողմից։

— 2016 թ. սեպտեմբերին  նոր նախարարի՝ Արմեն Ամիրյանի, նշանակմամբ Մշակույթի  նախարարության գործունեության  մեջ նկատվում է ինչ որ տեղաշարժեր, առաջացած հարցերին  արագ արձագանքելու, լուծումներ գտնելու գործելաոճ:  Սա, անշուշտ, դրական  է:  Կարծեք թե ձգտում կա նաև հուշարձանների պահպանության ու վերականգման գործի բարելավման ուղղությամբ ևս:  Այդ գործում  ինչ որ աշխատանք  արագ տեսանելի լինելու, ի ցույց դնելու  նպատակով նախարարությունը 2017 թ-ից, որքանով որ տեղյակ եմ,  որդեգրել է, որ ամեն տարի  նախատեսելու է  սահմանափակ  թվով՝ ասենք 5-7  հուշարձանների  վերականգման   աշխատանքները և  մեկ տարում ձգտելու է այդ աշխատանքները ավարտել և հանձնել համայնքներին:  Այս տարի վերականգնման աշխատանքներ են կատարվելու 5 հուշարձաններում, որոնց աշխա-տանքները սկսվել են դեռևս 3-4 տարիներ առաջ:  Նկատենք, որ այսպիսի ծրագիրը որքանով որ  գրավիչ, նույնքանով էլ անհեռանկար  է, կամ էլ պարզապես  այդ բնագավառի խնդիրներին լիարժեքորեն  չտիրապետելու  հետևանք է:  

Ինչու՞, իրավացիորեն կհարցնի ընթերցողը:  Նախ նշեմ այն փաստը, որ  կիսով չափ  խաթարված  միջին  չափսի ու ծավալի  ամեն մի հուշարձանի՝ վանքի  կամ եկեղեցու,  վերականգնման աշխատանքային  նախագծին, օրենքի համաձայն,  պարտադիր կերպով  նախորդում են   հուշարձանի տարածքի  պեղման-մաքրման աշխատանքները:  Հայտնաբերված, ինչպեսև արխիվային նյութերի  մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո  նոր միայն  կատարվում է հուշարձանի վերականգնման-չափագրական  նախագծերը:  Այս ամենից հետո անհրաժեշ է, որպեսզի առկա նախագիծը  դրվի  մասնագիտական համապատասխան քննարկման ու հաստատման:  Այս ամենը, եթե սկսվում է  զրոյական աշխատանքից,  կարող է տևել առնվազն 1-2 տարի, որից հետո միայն  թույլատրվում է սկսել  հուշարձանի վերականգնման շինարարական աշխատանքները:  Վերջինս  էլ, ինչպես    ցույց է տալիս  փորձը,  միջոցների և շինանյութի առկայության դեպքերում անգամ, ամենա

Հեղինակ՝ Գարիկ Ավետիսյան