Մոսկվայում կայացած MITT միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցեց նաև Արցախի պատվիրակությունը
Загрузка
X


Մոսկվայում կայացած MITT միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցեց նաև Արցախի պատվիրակությունը

Ежедневник / 21.03.2018

Մարտի 13-15-ը Մոսկվայում  կայացած MITT միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցեց նաև Արցախի պատվիրակությունը:

Արցախը ներկայացված էր առանձին տաղավարով: Ցուցահանդեսի ընթացքում մասնակիցներին ու հյուրերին տրամադրվել է Արցախի  զբոսաշրջային գրավչությունների, զբոսաշրջային արդյունքի,զբոսաշրջության  հեռանկարային  ճյուղերի մասին տեղեկություն պարունակող գրականություն, ինչպես նաև արցախյան տուրօպերատորների վերաբերյալ տեղեկություն:  Մասնակից զբոսաշրջային օպերատորներից որոշներն  արդեն իսկ հետաքրքրված են Արցախով: Գործնական քայլեր և հետագա համագործակցություն  ապահովելու համար նրանց փոխանցվել է հստակ տեղեկատվություն արցախյան գործընկերների վերաբերյալ:

Արցախը ներկայացնող  տաղավարը կազմակերպել է նաև արցախյան գինու համտես՝ միաժամանակ   Արցախի ու արցախյան գինեգործության պատմության հետաքրքիր մանրամասներ տրամադրելով միջազգային ցուցահանդեսի մասնակիցներին ու հյուրերին: