ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունից հայտնում են, որ այսօր կեսգիշերին, ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը տեսազանգի միջոցով ուղիղ կապ կհաստատի ԱՄՆ-ում կայանալիք Հոմենեթմենի երիտասարդական ֆորումի մասնակիցների հետ, հանդես կգա ելույթով ու կպատասխանի վերջիններիս հուզող մի քանի հարցերի: Ֆորումը կրում է «Ընդլայնելով ապագայի հնարավորությունները. Քո քայլն ավելի հզոր Հայաստանի համար անվանումը»: