Հայոց Ցեղասպանության հիշատակի արարողությունը ռումբի սպառնալիքի պատճառով չկայացավ: Հայ համայնքը աջակցության և համերաշխության կոչ է անում Յուրաքանչյուր տարի ապրիլ 24-ին ամբողջ աշխարհի հայերը հիշատակում են 1915թ․ Հայոց ցեղասպանության զոհերին։ Այս տարվա ապրիլի 24-ի երեկոյան նույնպես Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքը հրավիրել էր հիշատակի արարողության Բադ Կանստաթի Լութերի եկեղեցում։ Ոստիկանական գործողության պատճառով, սակայն, այն տեղի չունեցավ։
Տեղի էր ունեցել հետևյալը. միջոցառման սկսվելուց առաջ ոստիկանը տեղեկացնում է կազմակերպչին, որ հավաստի տվյալի համաձայն, մասնավորապես միջոցառման դեմ ռումբի սպառնալիքի պատճառով, եկեղեցին պետք է տարհանվի։ Տվյալ պահին եկեղեցում գտնվող հյուրերին խնդրվեց եկեղեցին անմիջապես ազատել։
Քանի որ եկեղեցին լայնամաշտաբ շրջափակված էր, շատերը չէին կարողանում հասնել միջոցառման վայր։ Արարողությունը պետք է սկսվեր աղոթքով և կարճ հիշատակի արարողությամբ։ Ողջույնի խոսք պետք է ասեին երկրամասի խորհրդարանի պատգամավոր Վիլի Հալդերը ( Կանաչներ) և մշակույթի նախարարության ներկայացուցիչ Սիլվան Եփինգենը։
Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնքի հոգևոր հովիվ դկ․ Տիրատուր Սարդարյանը եկեղեցու տարհանումից հետո կարճ հորդորով դիմեց դրսում հավաքվածներին։ Նա և նրա հետ միասին հայկական արմատներով բազմաթիվ մարդիկ հարցնում էին միմյանց, թե ինչպես կարող է մինչ այսօր քաղաքակիրթ աշխարհը հայոց ցեղասպանություն թեմայի արծարծումը լռության մատնել կամ առնվազն խոչընդոտել։
- Քանի դեռ մենք`հայերս, Թուրքիայում վախենում ենք խոսել մեր լեզվով, ազատ լինելմեր հավատքում և ամենուր աշխարհում պետք է վախենանք խոսել ցեղասպանության թեմայով, այո, քանի դեռ մեզ նույնիսկ սպառնում են, երբ մենք աղոթում ենք ցեղասպանության զոհերի համար, անմարդկային իրադարձությունները վերջ չեն ունենա- հավելեց Սարդարյանը։ Այս պահին կարելի է միայն ենթադրել, թե ո՛վ է կանգնած ռումբի երեկվա սպառնալիքի հետևում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոհանի ապրիլքսանչորսյան երեկվա արտահայտությունները, թե տրամաբանական հետևանք էր եղել, հայերի տեղահանությունը և որ ներկայումս Թուրքիան նույնպես կվարվեր, թույլ են տալիս հիրավի ենթադրելու, թե ի՛նչ ուժեր են կանգնած դրա հետևում։
- Մի բան է ակնհայտ; սադրիչին հաջողվել է ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությունը հետևողականորեն խանգարել և նույնիսկ վերջնականապես կանխել, - եզրափակում է Սարդարյանը։ - Թվում է, թե որոշներին բավարար չէ, որ մենք տարածք , գերեզման չունենք, որտեղ կարող ենք սգալ և ոգեկոչելցեղասպանության մեր զոհերի , մեր ընտանիքի անդամների և բարեկամների համար։ Նրանք փորձում են արգելել մոզ խոսել նրանց մասին, հիշել նրանց, աղոթել նրանց հոգիների համար։
-Բադեն Վյուրթեմբերգի հայ համայքը հուսով է, որ գերմանական հասարակությունն ու Գերմանի այի կառավարությունըհամերաշխություն կհայտնի հայ համայնքին, հատուկ պաշտպանություն կիրականացնի, պայքար կմղի արմենոֆոբիայի դեմ և կաջակցի հայ հանրությանը առանց վախի խոսել իր լեզվով, ապրել իր ավանդույթներով, մշակութով և իր հավատով: Շատ կարևոր է, որ մենք միասնական ուժերով գործենք հանուն արդարության, որպեսզի հետագայում կանխենք կրոնական հողի վրա կատարվող հարձակումներն ու ժողովուրդների դեմ ուղղված գործողությունները, նշեց Սարդարյանն իր խոսքի ավարտին:
Հետադարձ կապի համար Բադեն-Վյուրթեմբերգի հայ համայնք Հոգևոր հովիվ դկ․ Տիրատուր Սարդարյան Շելմենշթղասե 25, 73035 Գյոփինգեն Հեռ․ 07161 8084717 gemeindepfarrer@agbw.org