Ո՞Վ Է ԱԹԵՆՔՈՒՄ ՍՊԱՆՎԱԾ ՀԱՅԸ. հունական մամուլի անդրադարձը
Загрузка
X


Ո՞Վ Է ԱԹԵՆՔՈՒՄ ՍՊԱՆՎԱԾ ՀԱՅԸ. հունական մամուլի անդրադարձը

Ежедневник / 10.06.2019

Հունական մամուլի անդրադարձը Հունաստանում հայ առաքելական եկեղեցու Էջմիածնական թեմի ատենապետ` Մերուժան Հարթենյանի սպանությանը։

Հունիսի 5-ին, ժամը 01։00-ին, Աթենքի Անո-Ղլիֆադա շրջանում, իր տան ստորգետնյա ավտոկայանատեղիում, երկու անհայտ անձերի կողմից սպանվեց 41-ամյա Մերուժան Հարթենյանը, ով վերջին տարիներին Հունաստանում Էջմիածնական թեմի թեմական խորհրդի անդամ էր, վերջերս էլ` ատենապետ։ Սպանության հանգամանքի մանրամասնություններին լայնորեն անդրադարձել են հունական բոլոր հեռուստաալիքները, տպագիր և առցանց մաումուլը: Այդ մանրամասնություններից խոր ցնցում ապրեց տեղի հայ համայնքը։
zham.ru-ն թարգմանաբար ներկայացնում է հունական հեռուստաալիքներից, կայքերից և տպագիր մամուլից որոշ հատվածներ. 

«Αnt1» հեռուստաալիքի կայքը սպանության մասին գրում է.
«Մաֆիոզ խմբերի հաշվեհարդարի հետևանքով զոհվել է հայ եկեղեցուն մոտ անձ։ Սպանվողը զբաղվում էր փողերի լվացմամբ և թմրանյութերի թրաֆիքինգով»։

• Հունական հանրահայտ «Vima» թերթը այսպես է վերնագրել սպանության լուրը․ «ՌՈՒՍԱԿԱՆ ՄԱՖԻԱՆ, ԿՈԼՈՄԲԻԱՅԻՑ ԿՈԿԱԻՆԸ և «ՍԱԼ»-ը» («Սալ»-ը/«Յուղը», հանցավոր խմբի ղեկավարի մականունն է)։ Ոստիկանական աղբյուրներից քաղելով իր տեղեկությունները թերթը գրում է, որ Աթենքի Անո-Ղլիֆադա (Ano-Glyfada) շրջանում սպանված 41-ամյա հայը, «ՍԱԼ» (Յուղ) մականունով, Հունաստանում կալանավորված ռուս հայտնի հանցագործի սերտ գործընկերն է, ով հույն ոստիկանության կողմից (ΕΛΛΑΣ) արդեն դատապարտվել է թմրանյութերի թրաֆիքինգի և սպանությունների համար։ Նրանք ռուս, վրացի և ալբանացի ազգություններից կազմված հանցախումբի միջոցով բանանի արկղերով Կոլոմբիայից Հունաստան էին տեղափոխել ավելի քան 160 կգ կոկային։ 

• Ամերիկյան CNN հեռուստաալիքի հունական ծառայությունը գրում է․
«Տեղեկությունների համաձայն, սպանությունը մաֆիայի տարբեր խմբերի միջև հաշվեհարդարի արդյունք է։
Սպանությունը իրականացվել է 7.65 եւ 9 մմ երկու տարբեր զենքերի կրակոցներից։ CNN-ը նշում է, որ սպանվողը ոստիկանությունում հաշվառման մեջ գտնվող անձ էր, ով ամեն ամիս պետք է ներկայանար ոստիկանություն»։

• Հունական «10.gr»-ը գրում է որ Կոլումբիայից մոտ 160 կիլոգրամ կոկային ներկրող նախկին ըմբիշը սերտ հարաբերությւնների մեջ էր Հունաստանում հայ եկեղեցու հետ։ 41-ամյա անձն ուներ երկու երեխա։

«Ի էֆիմերդիա»-ն գրում է․ 2013 թվականի հոկտեմբերին, Հունաստանի ոստիկանության և ամերիկյան DEA-ի համատեղ ջանքերի շնորհիվ, Սալոնիկում հայտնաբերվեց Էկվադորից բերված 120 կգ կոկային: Հանցագործության շրջանակներում ձերբակալվել են 16 մարդ, որոնց գլխավորում էր, հունական ծագումով 45-ամյա վրաստանցին։ Հանցախմբին մաս են կազմել ալբանացի, վենեսուելացի, ուկրաինացի, հույն և հայ անձեր։ Ղլիֆադայում սպանված 41 ամյա Մ․Ա․ (հունարենում բացակայում է «Հ» տառը) մաս է կազմել հանցախմբին:

• Հունական հայտնի «Թա Նեա» (Τa Νea) օրաթերթը այսպես է վերնագրել սպանությունը`
«41-ամյա հայի ալեկոծային սպանությությունը և 2013 թ. հարցաքննության թղթածրարը, Կաստորիայում կատարված ներդրումը և նրա հարաբերությունները Աթենքի հայ եկեղեցու հետ»։
Թերթը գրում է․
«Կեսգիշերն անց, ժամը 1-ին, Ղլիֆադայի Կարաիսկակի հրապարակի վրա գտնվող իր տան ստորգետնյա ավտոկայանատեղիում 41-ամյա հայաստանցին սպանվել է անհայտ երկու անձերի կողմից: Ոստիկանության տվյալների համաձայն, նրա վրա կրակ են բացել, երբ զոհը մեքենան կանգնեցրել և փորձել է իջնել: Երկու երեխաների հայր 41-ամյա նախկին ըմբիշը, կապեր է ունեցել հայկական եկեղեցու հետ: 2013 թվականին նա մեղադրվում էր «փողերի լվացման» մեջ և Կոլումբիայից մոտ 160 կիլոգրամ կոկայինի ներկրման խոշոր գործի շրջանակներում: Նա 2015 թ.-ին Հունաստանի դատարանում նույնպես մեղավոր է ճանաչվել` Ռուսաստանից, Վրաստանից, Ալբանիայից, բազմաթիվ հույների և ավելի քան 100 մեղադրյալի հետ միասին:

Protothema հունական կայքը սպանությունը վերագրելով մրցակից հանցախմբերի հաշվեհարդարին, մանրամասնում է 2015թ․-ի ձերբակալության հանգամանքները, գրելով․ «2015թ․-ին հետաքննությունը սկսվել է թմրամիջոցների տեղափոխման մոնիտորինգի արդյունքում, երբ վիճարկվող բեռնարկղը հայտնաբերվել է Սալոնիկի բեռնարկղային տերմինալում, որը պարունակում էր 108 փաթեթ, որոնցից յուրաքանչյուրը պարունակում էր 1.1 կիլոգրամ կոկային, ամենն իրար հետ`120 կգ»:

Թարգմանությունը՝ Ն․Կ․

www.zham.ru