99՝ կողմ, 22՝ դեմ և 1 անվավեր ձայնով փաստաբան Վահե Գրիգորյանն ընտրվեց ՍԴ դատավոր։
Այս մասին հայտարարեց ԱԺ ժամանակավոր հաշվեքննիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ ներկայացնելով փակ քվեարկության արդյունքները։
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրեց փաստաբան Վահե Գրիգորյանին: Վերջինս շնորհակալություն հայտնեցնախագահին նման վստահության համար: