Երևանում տեղի ունեցավ «Iammedia.am» մեդիահարթակի շնորհանդեսը
Загрузка
X


Երևանում տեղի ունեցավ «Iammedia.am» մեդիահարթակի շնորհանդեսը

Ежедневник / 12.09.2019

Երևանում տեղի ունեցավ «Iammedia.am» նորաբաց առցանց մեդիա հարթակի շնորհանդեսը: 
Նախագծի հեղինակներն են հեռուստալրագրող Ռուզաննա Ղազարյանը և սփյուռքահայ գործարար, ՏՏ ոլորտի մասնագետ Վաչե Քավլաքյանը:
Միջոցառման ժամանակ «Iammedia.am»-ի հեղինակներն ու գլխավոր խմբագիր Լիանա Ադամյանն ու ստեղծագործական տնօրեն Ժակ Պապիկյանը շեշտեցին՝ նախագիծը իր բնույթով համահայկական է, իսկ անվանումը՝ «Iammedia»՝ «ես եմ մեդիան» ընտրվել է ոչ պատահական:
Ըստ իրենց մտահղացման՝ յուրաքանչյուր մարդ՝ աշխարհի ցանկացած անկյունից, դառնում է տեղեկատվության մատակարար և հեղինակ, ավելին՝ անգամ գումար վաստակել օբյեկտիվ տեղեկություն հրապարակելու շնորհիվ:
Վաչե Քավլաքյանը շնորհանդեսին ներկայացրել է, որ Ռուզաննա Ղազարյանի հետ կիսել է նրա երազանքն ու սկսել օնլայն հեռուստաընկերություն ստեղծելու աշխատանքը, ինչը երկու տարվա ընթացքում իրականություն է դառնում:
Հարթակը հասանելի է ամենուր և ցանկացած մարդ կարող է օգտվել «Iammedia.am» — կայքի «Իմ Մեդիա» բաժնից, դառնալ օգտատեր, ունենալ սեփական հաշիվը, առցանց թղթակցել և վաստակել գումար, հարթակը դեռևս եռալեզու է: