Երեկ տեղի ունեցավ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի շնորհանդեսը «Բյուրական» արվեստի ակադեմիայում:
Բաղրամյան 26-ում այսօր «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանը զրուցեց Աննա Հակոբյանի հետ հիմնադրամի առաքելության և մեր ընթերցողներին հետաքրքրող և հուզող մի շարք հարցերի շուրջ:
— Շնորհակալություն: Հրաշալի: Իրականում ես իր հետ ակտիվ կապի մեջ չեմ, բայց հույս ունեմ, որ լավ է: Տեղավորվել է, գիտեմ որտեղ է։ Մեկ անգամ հեռախոսային զրույց եմ ունեցել: Այնտեղ օրվա ինչ-որ ժամ կա, որի ընթացքում թույլատրվում է ծնողներին զանգահարել, բայց ինքն ամեն օր չի զանգահարում, այնպես որ երեկ հետը չեմ խոսել, թարմ լուրեր չունեմ, բայց վստահ եմ, որ լավ է:
— Շնորհակալ եմ, բոլոր մեր զինվորներին:
— Առաջին գործը, որն անհապաղ է և Սփյուռքը կարող է ու պետք է անի. հնարավոր բոլոր միջոցներով, իրեն հասանելի բոլոր միջոցներով ու գործիքներով աշխարհին ներկայացնել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության իրական պատկերը, բարեփոխումների ընթացքը: Մենք, անշուշտ, տեսանք, թե ինչպես էր աշխարհը հետևում և անդրադառնում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Շատ հեղինակավոր լրատվամիջոցներ, որ նախկինում գուցե տարվա մեջ մեկ կամ մի քանի տարին մեկ անդրադառնային Հայաստանին, հեղափոխության օրերին Երևանից ուղիղ եթերով հաղորդումներ էին տալիս: Լուրջ վերլուծական հոդվածներ էլ տպագրվեցին։ Այս ամենն, իհարկե, շատ լավ է, սա տեղեկատվական միջազգային մեծ արշավ էր՝ հօգուտ Հայաստանի: Սակայն տեղեկատվական հոսքը պետք է շարունակել, առավել ևս հիմա, երբ իրադարձությունների հետագա զարգացումով պայմանավորված ակտիվ արշավը բնականաբար ինչ-որ իմաստով նահանջել է։ Կարծում եմ, ժամանակն է, որ սփյուռքը լոբբինգական գործունեություն ծավալի, շարունակի ներկայացնել և լուսաբանել հայաստանյան իրադարձությունները, որպեսզի ամբողջ աշխարհը տեղյակ լինի և կարողանա գնահատել, թե ինչ և ինչպես տեղի ունեցավ Հայաստանում, ինչ մեծ պաղթանակ կարողացավ տանել հայ ժողովուրդն իր երկրի ներսում:
Ինչո՞ւ է դա մեզ պետք: Մենք արդեն գիտենք, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, փոխում է վերաբերմունքը և՛ մեր երկրի, և՛ մեր ժողովրդի, և՛ մեր ամբողջ Սփյուռքի հանդեպ: Դա մեզ պետք է ամբողջ աշխարհի հարգանքը վերագտնելու համար, որովհետև վերջին տարիներին ինչ-ինչ պատճառներով մենք կարծես թե կորցրել էինք դա և հայտնվել համաշխարհային իրադարձությունների ետնաբեմում: Աշխարհի ժողովուրդների քարտեզի առաջին հորիզոնականներում հայտնվելու համար ստեղծված են բոլոր հիմքերը, Սփյուռքի առաջին գործը դա անելն է: Դժվար է նման աշխատանքը համակարգել, բայց եթե յուրաքանչյուրն իրեն հասանելի տարբերակով անի այդ գործը, մենք, իհարկե, հզոր արդյունք կունենանք:
— Իմ պատկերացումները մի քիչ գլոբալ են, ուստի չեմ կարող ասել, թե որքան ժամանակում է հնարավոր դրանց հասնել, իրականություն դարձնել և առհասարակ հնարավո՞ր կլինի, թե՞ ոչ: Իմ մեծ երազանքն է համերաշխություն ստեղծել Հայաստանի և Սփյուռքի կառույցների, կրթական, մշակութային օջախների միջև։ Համերաշխություն բոլորի միջև։ Այն մասնատվածությունը և ներքին ինտրիգները, որ գոյություն ունեն մեր Սփյուռքում և որոնց մասին մենք գիտենք, կարծում եմ, մեծ ճոխություն է, որը մենք մեզ թույլ տալու իրավունք չունենք: Մենք իսկապես պետք է համախմբված և համերաշխ լինենք:
— Հույս ունեմ, որ այդտեղ ինչ-որ բան տեղից կշարժվի։ Հիմնադրամը կարող է լինել այն հարթակը, որտեղ մարդիկ ոչ թե իրար դեմ պայքարեն, այլ օգնեն միմյանց: Եթե կա երկու կազմակերպություն, որոնք պատրաստ են որևէ խնդրի լուծման համար բարեգործություն անել, նրանք պետք է միավորեն իրենց ջանքերը, ոչ թե մրցակցության մեջ մտնեն։ Այս կարճ ժամանակի ընթացքում, որ կարողացել եմ ծանոթանալ այս ոլորտի հետ, տեսնում եմ, որ շատ-շատ են կոկրետ գործ անող մարդիկ, որոնց մասին շատերը չգիտեն: Սա ինձ համար մի քիչ էլ նույնիսկ անակնկալ էր։ Մարդիկ գաղափարներ ունեն, գտնում են անհրաժեշտ միջոցները, շատ կարևոր գործ են անում ի նպաստ երկրի, բայց մասնատված են և մրցակցության մեջ: Իմ երազանքն է դառնալ այն հարթակը, որտեղ այդ մրցակցությունը կբացառվի և կդրվի համագործակցության շրջանակի մեջ: Չգիտեմ, որքանով կհաջողվի, բայց ձգտելու ենք դրան հասնել:
Խոսենք տնտեսական ներդրումների մասին: Սփյուռքում շատ-շատ են գործարար մարդիկ, որոնք իրապես ուզում են օգտակար լինել, բայց ինչպե՞ս։ Այստեղ շատ-շատ հարցեր կան:
— Գիտեմ այդ հարցերի մասին։ Պարզապես իմ գործունեությունը որևէ ընդհանրություն չունի կառավարության հետ: Տնտեսական ներդրումների գործով պետք է կապ հաստատել միմիայն կառավարության հետ: Ես ոչ միայն տեղեկություններ ու լիազորություններ չունեմ, այլ նաև իրավասու չեմ առհասարակ տնտեսական գծով որևէ բան ասել։ Ես կարող եմ խոսել միանյ հիմնադրամի և բարեգործական հիմունքների մասին: Մեր հիմնադրամը պետք է Հայաստանով մեկ կրթական, սոցիալական, առողջապահական և մշակութային գործառույթներ կատարի: Միևնույն ժամանակ մեր մոտեցումն այն է, որ Սփյուռքը չդիտարկվի որպես զուտ ֆինանսների աղբյուր, միայն ֆինանսավորող սուբյեկտ։ Ես բացառում եմ նման մոտեցումը: Ինձ նույնիսկ առաջարկում են գնալ Սփյուռքի այս կամ այն համայնք, հանդիպումներ անել և գումար հայթայթել։ Ես դրանով չեմ կարող և չեմ զբաղվելու: Հույս ունեմ, որ Սփյուռքը հիմնադրամի գործունեության մեջ կներգրավվի բովանդակային առումով, ինտենսիվ մասնակցություն կունենա ծրագրերի իրագործման աշխատանքներում, կարծիքն ու առաջարկները հաշվի կառնվեն:
— Եկեղեցու մասին առհասարակ ոչինչ ասել չեմ կարող. դարերից եկող, մեր պատմությունից բխող խնդիրներ են դրանք։ Բայց ես հույս ունեմ, որ այն հեղափոխությունը, որ տեղի է ունեցել Հայաստանում, պետք է տարածվի նաև Սփյուռքում: Ի վերջո սա սիրո և համերաշխության հեղափոխություն էր, որը կհաղթի նաև Սփյուռքում, և մենք ի վերջո կկարողանանք լուծել դարերից եկող այս խնդիրը: Ինչո՞ւ ոչ, դա իսկապես հնարավոր կլինի անել:
— Կլինեն Հայաստանից և Սփյուռքից ներգրավված անձինք։ Երբ քննարկում էինք հոգաբարձուների խորհրդի ձևավորման կարգը, հասկացանք, որ այստեղ չի կարող կամայական մոտեցում լինել կամ ինչ-որ անձի կարծիքով, ճաշակով թելադրված որոշում։ Կարգը այնպ ես պիտի սահմանել, որ հետագայում ոչ մի խնդիր չառաջանա: Կանոնադրության համաձայն հոգաբարձուների խորհուրդը պետք է կազմված լինի 15 հոգուց։ Խորհրդի գործունեության կարգը ինչ-որ մասով արդեն մշակել ենք: Ըստ դրա նախ կունենանք 7 հոգուց բաղկացած հոգաբարձուների խորհուրդ, որը կքննարկի և կմշակի չափանիշներ ևս 7-ի ընտրության համար։ Այսպես կլրացնենք խորհրդի 15 հոգանոց կազմը: Այն չափանիշները, որոնցով մենք առաջնորդվում ենք, բացառում են անձնական ճաշակներն ու կապերը կամ որևէ կամայական մոտեցում:
— Հուսանք, որ հոկտեմբերին կարող ենք խոշոր միջոցառում անել, որի ժամանակ կարող ենք արդեն ծրագրեր ներկայացնել և աշխատանքը հունի մեջ գցել:
— Ուղիղ չհայտարարեցի, բայց մտքումս դա կար, փաստորեն այդպես էլ ընկալվել է: Իրականում հիմա չեմ կարող հասցնել ակտիվ խմբագրի աշխատանք անել: Այսինքն՝ նախկինում շաբաթը 5 օր 12-ժամյա անընդհատ և լարված աշխատանք էի անում. բոլոր հոդվածները կարդում և խմբագրում էի, որը հիմա ես չեմ անի։ ուղղակի ավելի գլոբալ աշխատանք կանեմ: Պատկերացնում եմ, որ իմ դերակատարությունը կսահմանափակվի թերթի ընդհանուր քաղաքականության որոշմամբ և լրագրողների հետ ժամանակ առ ժամանակ աշխատելով: Ամեն դեպքում չեմ լքի իմ աշխատանքը, կպահեմ կապը թերթի հետ:
— Այո, կմնամ որպես գլխավոր խմբագիր, այն տարբերությամբ, որ խմբագիրն ինքը կանի իմ նախկին աշխատանքի մի մասը՝ այն, ինչ ես անձամբ էի անում:
— Ոչ, իհարկե, սա հասարակական աշխատանք է:
— Ինձ համար շատ կարևոր էր երեկվա ելույթը, որպեսզի ես սկսեի ինձ սիրել այս կերպարով: Ուզում էի բարձրաձայնել այն, ինչ երեկ ասացի, որպեսզի կարողանամ ինքս ինձ հետ համերաշխ լինել ու այս կերպարն ընդունել: Մինչ այդ դա ինձ համար խնդիր էր՝ պայմանավորված նկարագրված բոլոր այն իրավիճակներով, որոնք նկարագրեցի: Հիմա մի քիչ ավելի դրական եմ տրամադրված։ Համենայն դեպս այն միտքը, որ ես կարող եմ ծառայել ու այս կարգավիճակը ծառայեցնել իմ երկրին, ժողովրդին, ամենալավ նպատակներին, ինձ ուժ է տալիս և սկսել է արդեն ոգևորել:
— Այո, հասցնում եմ: Նախկինում էլ աշխատում էի շաբաթը 5 oր, օրը 12 ժամ, միշտ այդպես է եղել։ Երբեք աշխատանքից չեմ հեռացել, թեև 4 երեխա եմ ունեցել։ Կարողացել եմ համատեղել մայրիկիս շնորհիվ և նրա օգնությամբ: Երեխաներից խլած ժամանակը շաբաթ-կիրակի եմ լրացրել։ Հիմա մի քիչ ավելի շուտ կարող եմ վերադառնալ տուն։ Պարզապես այս վերջին երկու ամիսը ցայտնոտային ու բավականին սթրեսային էին և՛ իմ, և՛ երեխաների համար: Արփին, ի դեպ, ամենաշատը տուժեց այս ամենից, ինչն ինձ համար անակնկալ էր։ Մեղքը երևի իմն էր, մտածում էի՝ փոքր է, ոչինչ չի հասկանում։ Բայց ամենաշատ սթրեսներ ինքը տարավ: Շատ արագ միջոցներ ձեռնարկեցի իրեն պաշտպանելու, հոգեբանական վիճակը վերականգնելու համար, ու կարծես թե ստացվել է:
— Արդեն բավականին լավ է, տրամադրությունը վերջապես վերականգնվել է, իրեն զգում է այնպես, ինչպես մինչև այս թոհուբոհը:
— Իրականում չեմ հետևել, որովհետև կանայք իմ հետաքրքրությունների շրջանակից դուրս են եղել: Ինձ էլի են այդ հարցը տվել. առաջին տիկնանց մասին են հարցրել։ Դրանից հետո սկսեցի հետաքրքրվել նրանցով: Դեռ չկան այդպիսի կերպարներ, ընդամենը որոշ նկարներ եմ նայել, բայց խորությամբ չգիտեմ իրենց գործունեությունը:
— Թույլ տվեք ասել Նիկոլ Փաշինյանը, և դա թող այլ կերպ չհնչի:
— Բավական երկար ժամանակ ես և ամուսինս առավոտյան նախաճաշելու սովորույթ չունեինք. միայն մի գավաթ սուրճ էինք խմում ու գնում աշխատանքի: Վերջին մեկուկես տարվա ընթացքում ամուսինս ամեն առավոտ գնում է մարզասրահ, մարզվում ու հետևում սննդակարգին: Այս փոփոխությամբ պայմանավորված ամեն առավոտ նաև խաշած ձու է ուտում, դա այն է, ինչ ես պատրաստում եմ: Իհարկե, պետք է անկեղծ լինեմ. հիմա շատ վաղ է արթնանում, առավոտյան 6:30, նույնիսկ երբեմն ես չեմ իմանում իր գնալը: Եթե «անմարդկային» ժամի չի արթնանում, ես կատարում եմ իմ պարտականությունը և խաշում եմ այդ ձուն:
Զրուցեց Աննա Գիվարգիզյանը, Երևան, 13 հուլիսի 2018 թ․