Շարունակվում է «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող ապօրինի շինությունների ապամոնտաժումը
Загрузка
X


Շարունակվում է «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող ապօրինի շինությունների ապամոնտաժումը

Ежедневник / 09.08.2017

Շարունակվում են ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող ապօրինի շինությունների դասակարգման, ապամոնտաժման, ինչպես նաև, համապատասխան չափանիշներին և թույլատրելի նիշից բարձր գտնվելու դեպքում, դրանց մի մասի օրինականացման աշխատանքները: Ձեռնարկած միջոցառումների շրջանակներում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից գույքագրվել են տարածքի տնակային տնտեսությունները, և ապօրինի կառույցների տնօրինողները ծանուցվել  են դրանց ապամոնտաժման և տարածքից դուրս բերման մասին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության մամլո ծառայությունը:

Գույքագրված 4729 ապօրինի շինություններից 2017թ. օգոստոսի 1-ի դրությամբ ապամոնտաժվել է 748 շինություն, որից 95-ը` 2017 թվականին: Այդ թվում`  ափամերձ տարածքի 55 տնակ, մայրուղու հարևանությամբ գտնվող 9 տնակ, մեկ հանգստի գոտի` ամբողջությամբ (ներառյալ 2 հատ 1 հարկանի և 1 հատ երկու հարկանի քարե հանգստյան տներ, քարե պարիսպ` 210 գծամետր), բետոնե հիմքերով 27 տաղավար:

Վերոհիշյալ ժամանակահատվածում ապամոնտաժվել և  «Սևան» ազգային պարկից դուրս են բերվել նաև 3 տարածքի ցանկապատ և 1 մեքենայի ծածկ: