Ս. թ. նոյեմբերի 9-ին և 10-ին, ՀՀ մշակույթի նախարարության, Ճապոնիայի կառավարությանն առընթերմշակութային հարցերի գործակալության և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության աջակցությամբ Երևանի ՀովհաննեսԹումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նվիրված Ճապոնական երաժշտության համերգ՝ Տոկի Տատարայի (շինոբուե՝ ճապոնական հնդկեղեգի ֆլեյտա), Յաս-Կազի (հարվածային գործիքներ), Կիմիհիրո Կիտամուրա (շակուհաչի՝ հնդկեղեգի երաժշտական գործիքներ) և Շիբատա քույրերի և եղբոր (ցուգարու շամիսեն) մասնակցությամբ:
Ճապոնացի երաժիշտների հետ հանդես կգա Հայկ Կարապետյանը (ազգային փողային նվագարաններ):