«ԺԱՄ» ԱՄՍԱԳՐԻ ԽՄԲԱԳԻՐ ՏԻԿԻՆ ԱՆՆԱ ԳԻՎԱՐԳԻԶՅԱՆԻՆ
Загрузка
X


«ԺԱՄ» ԱՄՍԱԳՐԻ ԽՄԲԱԳԻՐ ՏԻԿԻՆ ԱՆՆԱ ԳԻՎԱՐԳԻԶՅԱՆԻՆ

Ежедневник / 28.12.2017


Հարգելի՛ տիկին Գիվարգիզյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ և մաղթում, որ 2018 թվականը լինի կայունության, միասնության և նորանոր նվաճումների տարի: Բոլորիս միավորում է խաղաղ և ապահով ապագա ունենալու մեր պատկերացումների իրականացման նկատմամբ հավատը։ 2018 թվականը հայ ժողովրդի համար պատմական հիշողության զարթոնքի տարի է` լեցուն բուռն իրադարձություններով: Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100, ինչպես նաև քաղաքամայր Երևանի 2800-ամյակների համազգային նշումով տարին կարող է վերածվել ազգային վերազարթոնքի խորհրդանիշի: Թող 2018 թվականին է՛լ ավելի խորանա ու ամրանա Հայրենիք-Սփյուռք գործակցությունը՝ ի նպաստ հայկական երկու պետությունների աննախընթաց վերելքի, հայրենադարձության խթանման և հայության երազանքների կատարման: Թող Նոր Տարին խաղաղություն, բարգավաճում բերի աշխարհի բոլոր անկյուններում ապրող մեր հայրենակիցներին և առավել համախմբի բոլորին Հայոց պետության շուրջ: Կրկին շնորհավորելով Ձեզ՝ մաղթում եմ, որ 2018 թվականը լինի առողջության, անձնական հաջողությունների և ձեռքբերումների տարի:

Հարգանքով`
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ