Ո՞Վ Է ԱԹԵՆՔՈՒՄ ՍՊԱՆՎԱԾ ՀԱՅԸ. հունական մամուլի անդրադարձը
Հունական մամուլի անդրադարձը Հունաստանում հայ առաքելական եկեղեցու Էջմիածնական թեմի ատենապետ` Մերուժան Հարթենյանի սպանությանը։ Հունիսի 5-ին, ժամը 01։00-ին, Աթենքի Անո-Ղլիֆադա շրջանում, իր տան ստորգետնյա ավտոկայանատեղիում երկու անհայտ անձերի կողմից սպանվեց 41-ամյա Մերուժան Հարթենյանը, ով վերջին տարիներին Հունաստանում Էջմիածնական թեմի թեմական խորհրդի անդամ էր, վերջերս էլ` ատենապետը։ Սպանության հանգամանքի մանրամասնություններին լայնորեն անդրադարձել են հունական բոլոր հեռուստաալիքները, տպագիր և...