Վալենսիայում տեղի կունենա համերգ նվիրված Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցին
Արարատ Հայկական Միության նախաձեռնությամբ, սույն թվականի ապրիլի 21-ին, ժամը 20:00, Միսլատայի Մշակույթի կենտրոնում տեղի կունենա «Գարուն ա, ձուն ա արել» խորագիրը կրող համերգ-ներկայացումը, որի ընթացքում կհնչեն հայ և օտարազգի աշխարհահռչակ կոմպոզիտորների գլուխգործոցներ և ասմունք: Ելույթ կունենան երիտասարդ, տաղանդավոր և արդեն Իսպանիայում մեծ հռչակ վայելած հայ երգիչ-երաժիշտներ Աննա Ասոյանը, Էդգար Աբրամյանը, Էդգար Մարտիրոսյանը, Երանուհի Իգիթյանը, ուկրաինացի երաժիշտներ Ալինա Սախնենկոն (Alina...