Արցախցի ընկերներիս
Սիրելի ընկերներ, այս օրերին բոլորս շատ հուզված ենք, շատ մտահոգ, «ի՞նչ կլինի հետո» հարցը ներծծվել է մեր մեջ, գրավել մեր միտքը, սիրտը: Իրադարձությունների հետեւից երբեմն չես հասցնում. այն ինչ կատարվել ու կատարվում է ընդունելը շատերի համար դժվար է: Մտահոգությունները բազմաթիվ են, ինչպես կարծիքներն ու գնահատականները: Սակայն վերջին երկու օրվա ընթացքում ինձ համար մտահոգվելու մեկ այլ հանգամանք եմ հայտնաբերել: Ընկերներիցս շատերը Մայր Հայաստանում տեղի ունեցած ընդվզումը եւ նրա առաջնորդին...