«Դանիէլ»-ը Վարուժանի ոտնահետքերով
Загрузка
X


«Դանիէլ»-ը Վարուժանի ոտնահետքերով

Кинотеатр / Ежедневник / 13.05.2019

«Դանիէլ»-ը, մեծն պոետ Դանիէլ Վարուժանի մասին պատմող կարճամետրաժ ֆիլմը, ցուցադրվում էր աշխարհի տարբեր անկյուններում այս տարի, միաժամանակ արժանանալով տարբեր մրցանակների և ցուցադրվելով տարբեր հեղինակավոր սրահներում՝ Նյու Յորքի Լինքոլն կենտրոնում, Հոլիվուդյան Եգիպտական կինոթատրոնում և Ցեղասպանության Թանգարանում։

Ֆիլմի վերջին երկու ցուցադրումները առանձնահատուկ հուզիչ էին, քանի որ նրանք քայլում էին Վարուժանի ոտնահետքերով երկու քաղաքներում – Գենտ, գողտրիկ մի քաղաք Բելգիայում, որտեղ բանաստեղծը սովորել է; և Ստամբուլ՝ իր Պոլիսը, որտեղ նա ապրել և ստեղծագործել է մինչև իր ձերբակալությունը ապրիլի 24-ին։

Հրանդ Տինք հիմնարկ, 19 Ապրիլի 2019

Ստամբուլի ցուցադրումը տեղի ունեցավ հիմնարկի լեփ-լեցուն կինոթատրոնում, ցավոք անվանված մեկ այլ մեծ հայի անունով, որի կյանքը կտրվեց Թուրքիայում։ Ցուցադրումից հետո Եղիա Աքգյունը (Վարուժանի ձայնը ֆիլմում) և Լարա Նարինը (Ստամբուլցի դերասանուհի և երաժիշտ) ասմունքենցին բանաստեղծի գործերից և նամակներից։

Հուզիչ պահեր եղան սրահում, երբ Եղիան և Լարան կարդացին Վարուժանի և իր կնոջ՝ Արաքսիի սիրային նամակները միմյանց, որտեղ երիտասարդ Արաքսին խոսում է այն մասին թե ինչքան երջանիկ պիտի լիներ, եթե կարողանար իր ողջ կյանքը նրա հետ անցկացնել։ Ավաղ, նա չգիտեր, որ իրենց մի քանի տարի է մնացել միասին, մինչև բանաստեղծի ձերբակալությունն ու դաժան սպանությունը։

Այնուհետև ֆիլմի ստեղծողներ, ռեժիսոր Կարօ Պէրպէրեանը և պոեզիայի պրոդյուսեր Տաթևիկ Այվազյանը խոսեցին ֆիլմի ստեղծման մասին։ Երեկոն ավարտվեց Վարուժանի վերջին գրքի՝ Հացին Երգի շնորհանդեսով, որը հրատարակվել էր Արաս հրատարակչության կկողմից։

Կարևոր է հիշատակել, որ ֆիլմին թուրքերեն ենթագրեր էին ավելացված, հատուկ Ստամբուլի ցուցադրման համար, քանի որ ֆիլմի հեղինակները ցանկանում էին, որ պատմությունը հասանելի լինի թուրք և այլ ոչ հայ հանդիսատեսին։ Եվ Մեծ Եղեռնի և թուրքական ազգայնամության մի հետևանքն էլ մեր մշակույթի ոչնչացումն էր։

Ռեժիսոր Կարօ Պէրպէրեանն ասում է, որ ցավալի է, որ չկա հուշատախտակ Վարուժանի տան վրա, կամ արձան նրա հայրենի գյուղ Բրգնիկում, կամ էլ նրա պոեզիան Ստամբուլի գրադարանում։

Բանաստեղծի մահից հետո, նրա բոլոր հետքերը վերացել են ժամանակակից Թուրքիայի պատմությունից, այն կորուստ է ոչ միայն հայերի, այլ նաև թուրքերի համար։

«Դանիէլ»-ի թիմը դեռ զբաղված էր հաջորդ առավոտյան, քանի որ այդ օրը Վարուժանի 135-րդ տարեդաձն էր և նրանք կազմակերպել էին ասմունք և նկարահանում պոետի տան մոտ, որտեղ նա երբեք չվերադարձավ իր ձերբակալությունից հետո։

Եղիան հնչում էր առանձնահատուկ հուզիչ, երբ կարդում էր «Մուսային»-ը, որը շատ խորը և մռայլ գործ է, մարգարեանալով պոետի ճակատագրի մասին։ 

Գենտ, Համալասարանի Աուլա-սրահ, Մայիսի 2019

2 շաբաթ անց, «Դանիէլ»-ի հեղինակները քայլում էին երտասարդ բանաստեղծի հետքերով Գենտի նեղլիկ, սալահատակ փողոցներում և ջրանցքների շուրջ։ Պոետն այնտեղ ուսանող էր 1906 -1909-ից, սովորելով մի շարք առարկաներ, ընդարձակելով իր աշխարհայացքը։

«Դանիէլ»-ը հրավիրված էր մասնակցելու նոր և շատ կարևոր մշակութային երեկոյի - «Դանիէլ Վարուժան Տարեկան Բանախօսութիւն», որը կազմակերպել էր Հայագիտական Ուսմանց Ծրագիրը։ https://progarmstud.org.uk/

Կարօ Պէրպէրեանի ֆիլմը միջոցառման մի մասն էր, դասախոսության և ցուցահանեսի հետ հանդերձ։ Եղիա Աքգյունը միացավ ֆիլմի ստեղծագործական կազմին Ստամբուլից, որպեսզի հնչեցնի Վարուժանի խոսքերը քաղաքում, որտեղ իր երկու կարևոր ժողովածուներն են գրվել հիմանկանում՝ «Սարսուռներ»-ը և «Ցեղին Սիրտը»։ Նրանց նաև միացավ բեմադրող լուսանկարիչ և պոետ Բեն Հոդջսոնը ցուցադրումից հետո, որը կարդաց իր «Անջնջել» բանաստեղծությունը, որը ֆիլմում կարդում է հայտնի հոլիվուդյան աստղ Շոն Բինը։

Կանգնած համալսարանի շքեղ սրահում, որտեղ Վարուժանն ինքն էլ է կանգնել, պոեզիայի պրոդյուսեր  Տաթևիկ Այվազյանը նկարագրեց, թե ինչքան հուզիչ է մտածելը, որ երիտասարդ բանաստեղծը կարող էր արդյոք պատկերացնել, թե հարյուր տարի անց մարդիկ կհավաքվեն իրեն և իր գեղեցիկ գործերը հիշելու։

Միջոցառմանը հավաքվել էին հայեր և ոչ հայեր աշխարհի տարբեր ծայրերից՝ տեղի համայնքից մինչ Վարուժանի երկրպագուները Միացյալ Նահանգներից; հայկական ուսանողական կազմակերպության անդամները և միջոցառման բարերարներրը՝ Անտրէ Կիւմիւշճեան և Արսլանեան ընտանիքը; հայտնի ակադեմիկներ ինչպես Օքսֆորդի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Թեո վան Լինտը և Գենտի համալսարանից դասական հայաերենի մասնագետ Փիթեր վան Նուֆելենը։

Ֆիլմը դեռ շարունակում է իր ճանապարհը, շուտով այն կցուցադրվի WAFF փառատոնում Միացյալ Նահանգներում, հետո Կիպրոսի միջազգային ֆիլմեր փառատոնում, իսկ հետո կվերադառնա Երևան։

Ֆիլմի կայքէջը: https://tanielfilm.com/

Ֆեյսբուք: https://www.facebook.com/RebelRepublicFilms/

Թրեյլեր: https://www.youtube.com/watch?v=F7bsDCqpRfA

Լուսանկարներ։ Թարա Դեմիրջողլու, Գայիանէ Անդրէասեան  

zham.ru