ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ ՎԵՐԻՆ ՍԱՍՆԱՇԵՆՈՒՄ
Загрузка
X


ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԿԻՍԱՆԴՐԻՆ ՎԵՐԻՆ ՍԱՍՆԱՇԵՆՈՒՄ

Наследие / Вернисаж / Архив / Ежедневник / 26.06.2019

Անդրանիկի կիսանդրին, Վերին Սասնաշեն, հեղինակ` Կառլեն Նուրիջանյան, 1978 թ.

Քանդակի հեղինակը Կառլեն Նուրիջանյանն է, իսկ նախաձեռնողը, Նուրիջանյանին երկար համոզողը և ֆինանսական հարցեր լուծողը` գյուղի բնակիչ, այն ժամանակ 30 ամյա Վոլոդյա Մկրտչյանն է:

Վոլոդյա Մկրտչյանի որդին` Հրաչյա Մկրտչյանը մեզ հաղորդեց, որ սասունցի իր հայրիկը երկար տարիներ նպատակ է ունեցել աշխատել, գումար հավաքել և Զորավարի արձանը տեղադրել հարազատ գյուղում:

Արձանը կանգնեցվել է մի գիշերվա մեջ, 1978-ի նոյեմբերին: Կարեն Դեմիրճյանը սկզբում մտահոգ է եղել, բայց հետո թույլատրել է տեղադրումը, երբ հետո արձանը տեսել է` շատ է հավանել:

Վերին Սասնաշենի այս հրաշալի քանդակը թվով երրորդն է` Ուջանից և Ոսկեվազից հետո:

ZHAM magazine | www.zham.ru