Գևորգ Բաբախանյան «ՆԿԱՐԻՉԸ»
Հիվանդանոց: Վիրահատման սենյակ: Ճնշող լռություն, որը խզվում էր վիրաբույժի կտրուկ հրամաններով. — Ասե՛ղ , բամբա՛կ , մկրա՛տ... Հիվանդը բացեց աչքերր: Նրա գլխավերևում բուժքույրն էր կանգնած, որը համակ ուշադրություն դարձած, կատարում էր վիրաբույժի հրամանները: — Գեղեցիկ ես դու, քու՛յր իմ: Դեմքդ վախվորած եղնիկի է նման, իսկ աչքերդ թախծոտ են Տիրամոր աչքերի պես: — Ձեզ խոսել չի՛ կարելի, խնդրու՜մ եմ: — Ես կնկարեմ ծեգ, խոստանում եմ: Եվ դա կլինի լավագույնը իմ նկարների մեջ:...