Հայը և հայը
Ուշ գիշերով Ռուսաստանի Ռոստով քաղաքում մի գարեջրատան մոտով անցնում էի, երբ սպիտակ վերնազգեստով մի սպասավորի տեսա, որն անպայման հայ էր, և, ուրեմն, մոտեցա, հարցրի. — Իմա՞լ ես, տնավեր, իմա՞լ ես: Չգիտեմ` ինչից հասկացա, որ հայ է, բայց հասկացա: Պատճառը միայն թուխ դեմքը չէր, ոչ էլ բարձր ու ծուռ քիթը, ոչ էլ թանձր ու խիտ գանգուրներն ու խորադիր աչքերը: Բարձր ուծուռ քիթ, խորադիր աչքեր, խիտ գանգուրներ շատերն ունեն, բայց հայ չեն: ...