Հենրիկ Սիրավյան, «Արարատ լեռը», 1989 թ.
Ելենա Դիվարովան բուլղար ժամանակակից բանաստեղծուհի է, ապրում ու ստեղծագործում է Բուլղարիայի հայաշատ՝ Պլովդիվ քաղաքում: Հայաստանում չի եղել, բայց սիրում է աստվածաշնչյանգեղասքանչ լեռնաշխահը, իր բանաստեղծություններում պարբերաբար անդրադառնում է հայ ժողովրդի բացառիկ ճակատագրին: Դրան նպաստում է տարիների մտերմությունը Պլովդիվի հայ համայնքի հետ, աշխատակցությունը Բուլղարիայի հայկական մամուլին:
Ելենա Դիվարովայի բանաստեղծությունները թարգմանվել ու հրատարակվել են Գերմանիայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Սերբիայում:
Առաջին անգամ, «Ժամ» պարբերականի միջոցով, ներկայանում է հայ ընթերցողին:
Թարգմանությունը` Գրիգոր Ջանիկյանի:
ԵԼԵՆԱ ԴԻՎԱՐՈՎԱ
EX ORIENTE LUX
Հայերին, որ եկել են Արարատից
Ձյուն է տեղում ու սուրճ է բուրում,
Հինավուրց «Հայր Պաիսի» փողոցում,
Քայլում, քայլում, հասնում եմ մի տուն,
Որտեղ դարերն են զրուցում:
Կանգնում, լսում եմ այն լեզուն,
Որ ժամանակը հետ է դարձնում,
Պատմում հինավուրց հանճարի,
Գաղթի ու կորստի մասին:
Հեռացել են հայերը տուն-տեղից
Արդեն քանի՜- քանի՜դար,
ճամփան է պատմությունն այդ գրել,
Որ հայտնի չէ, թե ո՞ւր է տարել:
Հեռվում ալեհեր մի Լեռ,
Կարոտած հողն է սպասում,
Բյուր լճեր ահից քարացել,
Արցունքի աչքեր են դարձել:
Նայում եմ հայի աչքերին,
Հավատի մոմեր եմ տեսնում,
Տեսնում եմ խաչքար, մագաղաթ,
Ցասում, ընդվզում եմ տեսնում:
Սիրում եմ ես նրանց՝ հպարտ,
Հոգսով ու հույսով համակված,
Երբ շատ եմ կարոտում հայերին,
Հայացքս Մասսին եմ հառում: