Հադրութում մեկնարկեց «Դիզակի գույները» միջազգային սիմպոզիումը
Загрузка
X


Հադրութում մեկնարկեց «Դիզակի գույները» միջազգային սիմպոզիումը

Вернисаж / Ежедневник / 10.06.2019

Հադրութ քաղաքի Տնջրե  ծառի տարածքում տեղի ունեցավ «Դիզակի գույները» խորագրով   միջազգային երրորդ նկարչական սիմպոզիումի բացման արարողությունը: 

Արցախի Հադրութի  շրջանի վարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնից հաղորդեցին, որ սիմպոզիումին մասնակցում են 15 նկարիչներ աշխարհի տարբեր երկրներից. Արցախ/Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Վրաստան, Հնդկաստան, Ուկրաինա, Լիտվա։

Բացման արարողությանը նրկա էին Արցախի Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կ.Պետրոսյանը, Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լ. Հովհաննիսյանը, Հադրութի բնակիչներ: 

Սիմպոզյումի ընթացքում ծրագրված են էտյուդներ Հադրութի պատմամշակութային վայրերում, բաց դասեր արվեստի դպրոցի նկարչական դասարաններում սովորող աշակերտների համար և մի շարք հետաքրքիր անակնկալներ: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս  այդ ամենի մասին «Ժամ»-ը կպատմի ամենօրյա ռեժիմով:

Շնորհավորում ենք կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին` մաղթելով հետաքրքիր և բեղմնավոր ստեղծագործական օրեր:

Լուսանկարները` «Դիզակ» թերթի

www.zham.ru