«Դիզակի գույները». Հադրութում մեկնարկել է նկարչական երկրորդ միջազգային սիմպոզիումը
Загрузка
X


«Դիզակի գույները». Հադրութում մեկնարկել է նկարչական երկրորդ միջազգային սիմպոզիումը

Ежедневник / 22.06.2018

Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ հունիսի 22-ից շրջկենտրոնում մեկնարկել է «Դիզակի գույները» խորագրով նկարչական երկրորդ միջազգային սիմպոզիումը, որին Արցախից, Հայաստանից և Ռուսատանի Դաշնությունից մասնակցում է 17 նկարիչ:
«Դիզակի գույները» խորագրով նկարչական երկրորդ միջազգային սիմպոզիմի ծրագիրը ներառում է էտյուդներ Հադրութի շրջանի Արփագետիկ, Պլեթանց, Մելիքաշեն, Ծաղկավանք, Բանաձոր, Խանձաձոր գյուղերը:
Սիմպոզիումը նպատակ ունի շրջանը հարստացնել նաև մշակութային նոր արժեքներով: Նկարչական սիմպոզիումի միջոցով կարելի է լուծել երկու կարևոր խնդիր. նախ՝ նկարիչներին ծանոթացնել Հադրութի բնաշխարհի գեղեցկության հետ, և երկրորդ՝ կազմակերպելով զանազան միջոցառումներ՝ շրջանում աշխուժացնել մշակութային կյանքը:
Միջոցառման փակման արարողությունը տեղի է կունենա հունիսի 29-ին Հադրութի շրջանի «Տյաք» պետական պատմամշակութային արգելոցում:
Նշենք, որ «Դիզակի գույները» նկարչական երկրորդ միջազային սիմպոզիումի կազմակերպմանն աջակցելեն ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրության նախարարությունը, «Արարատ» հիմնադրամը, «Ավան Շուշի» հոթելը, «Կատարո» գինու գործարանի տնօրինությունը և մոսկովյան «ժամ» ամսագիրը: