Երեք օր առաջ Դիզակում մեկնարկած միջազգային սիմպոզիումին մասնակցում է նաև «Ժամ» ամսագրի մտերիմ բարեկամ, վրացուհի Էթի Ջափարիձեն: Էթին «Ժամ» ամսագրի գործընկեր` «Eri art» ընկերության տնօրենն է: «Eti art»-ը նմանատիպ սիմպոզիումներ կազմակերպում է Թբիլիսիում, որին մասնակցում են նաև հայ նկարիչներ: Այսպես նա մի քանի տարի առաջ ծանոթացել է նկարիչ Գևորգ Բաբախանյանի` Ընծայի հետ և հենց նրա հրավերով էլ այս տարի ժամանել է Արցախ:
Էթին այսօր մեզ ուղարկեց «Դիզակի գույները» սիմպոզիումից նկարներ` հետևյալ տողերով.
«Մինչ գալս, իհարկե, լսել էի Արցախի հրաշալի բնության մասին, բայց այն ինչ տեսնում եմ ավելին է իմ պատկերացրածից: Դրախտավայր է Արցախը, ինչ-որ շատ հարազատ մի բան կա այստեղի օդի մեջ,ուժեղ ձգողականություն, հիշեցնում է իմ հայրենի Վրաստանը:
Ուտելիքն այստեղ այնքան համեղ է, այնքան անարատ... իսկ մարդիկ այնքան անկեղծ և հյուրասեր, ասես աշխարհի ամենաբարի հեքիաթում լինեմ: Ես սիրահարվել եմ Արցախին»:
www.zham.ru