«Արցախի բնությունն ասես նկարիչ լինի». Յուրգա Ավգուստատիտե
Загрузка
X


«Արցախի բնությունն ասես նկարիչ լինի». Յուրգա Ավգուստատիտե

Вернисаж / Ежедневник / 15.06.2019

Յուրգա Ավգուստատիտեն Լիտվայից է եկել Արցախ: Համացանցում անցյալ տարիներից դեռ կարդացել էր «Դիզակի գույները» միջազգային սիմպոզիումի մասի: Միշտ հետաքրքրվել է վաղ քրիստոնեական մշակույթով և հենց դա էր պատճառը, որ որոշեց անպայմամ գալ Հայաստան: «Արցախի բնությունն ասես հենց ինքը նկարիչ լինի, որ կողմ նայում ես աչքդ շոյվում է գեղեցկությունից: Երազանքս էր լինել Հայաստանում, տեսնել դարավոր այս երկիր մշակույթը, ժողովրդի կենցաղը, հայի այդքան ուրի՜շ աչքերը», — ասում է նա: 

Գոհար Հարությունյանը Էջմիածնից է, երկրորդ անգամ է Արցախում: Ասում է, որ Արցախն իր հյուրերին մոր պես ջերմ է ընդունում, անմոռանալի օրեր են, ուրախ է, որ կարողացել է գալ: 

 

«Արցախը հրաշալի տեղ է, երկրորդ անգամ եմ այստեղ: Առաջին անգամ պարզապես եկել էի շրջելու և ծանոթանալու, քանի որ շատ էի լսել: Ես Սանկտ Պետերբուրգից եմ, սիմպոզիումն իր այս ֆորմատով շատ է դուրս գալիս: Այն, որ գնում ենք տարբեր գյուղեր և նկարում ենք գյուղական կյանքը», — ասում է Պավելը Ռուսաստանից և շարունակում նկարել: 

Մեր հյուրերի համար, բաժանումը դժվար է լինելու, շատ են մտերմացել իրար հետ, տեղի բնակիչների հետ և Արցախի կախարդող բնության հետ: 

Նկարներում մեր այսօրվա, երեկվա և վաղվա հերոսներն են ու Դիզակի գույները: 

Կհանդիպենք վաղը: 

www.zham.ru