«Դիզակի գույները» սիմպոզիումի յոթերորդ օրն է այսօր: Օրն ուշագրավ է, մասնակիցները հյուրեր ունեն: Հադրութում ծառայող Արթուր Սարգսյանը և Արտակ Բաբայանը երեք ժամով ազատ էին արձակվել սիմպոզիումի հյուրերի հետ ծանոթանալու:
«Ես դերասան եմ մասնագիտությամբ, ծնվել եմ Տող գյուղում, սովորում եմ Թատերականում, Գևորգ Բաբախանյանը մի քանի տարի առաջ թատերական ներկայացում բեմադրեց մեր գյուղում, հետո էլ «Դիզակի գույները» սիմպոզիումը հիմնադրեց, այդպես ենք ծանոթացել, ընկերներ ենք: Ամենամյա այս սիմպոզիումը շատ կարևոր է Արցախի համար, դրսից եկած նկարիչները շփվում են տեղի բնակիչների հետ, երեխաներին վարպետության դասեր տալիս, ծանոթանում են մեր բնությանը, մտերմանում մեր ժողովրդին: Կարևոր են այս շփումները: Չէի կարող այս տարի ևս չգալ և չտեսնել մասնակիցներին, հետս էլ բերել եմ եղեգնաձորցի ընկերոջս, որի հետ բանակում մտերմացանք: Այս երեք ժամը հարստացրեց մեզ, դեռ երկար ենք հիշելու այս օրը», — պատմում է Արթուրը:
Իսկ մեզ մնում է ասել շնորհակալություն սիմպոզիումի հիմնադիրներն և կազմակերպիչներին այս ջերմացնող օրերի համար:
Մինչ վաղը:
www.zham.ru