Հունիսի 10-ին Հադրութում մեկնարկեց «Դիզակի գույները» միջազգային նկարչական երրորդ սիմպոզիումը:
Սիմպոզիումի բացմանը ցուցադրված էին նախորդ տարիների աշխատանքները։ Սիմպոզիումի ընթացքում ստեղծված գեղանկարները մնալու են Հադրութում։
Այսօր նկարչական սիմպոզիումի առաջին օրն է: Աշխարհի տարբեր ծայրերից Արցախ եկած նկարիչները ստեղծագործում են՝ կտավին փոխանցելով պատմական Դիվզակի հարուստ գույները:
Սիրով ներկայացնում ենք առաջին օրվա աշխատանքների լուսանկարները և մաղթում ստեծագործական հաճելի օրեր մեր հյուրերին: