Սեյրան Խաթլամաջյանի «Հրեղեն ձին». պատմում է Գրիգոր Չուբարյանը
Չորս-հինգ տարեկան երեխա ժամանակ ես երկու մարդուց ահավոր վախենում էի: Երկուսն էլ չափազանց բարի և բաց սրտով մարդիկ էին, աստված իրենց հոգիները լուսավորի: Պարզապես իրենք, բառիս բուն իմաստով, մեծ չափերի, բեղ ու մորուքով, նույնիսկ չգիտեմ, թե ինչպես ճիշտ բնութագրեմ էս վերջինը՝ բարձրաձայն (громкоголосые) տղամարդիկ էին: Խոսքս` քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի և գեղանկարիչ Սեյրան Խաթլամաջյանի մասին է: Երբ որ Սարգիսը ինձ գրկում էր ասելով. «Գրիգոր ջան, տղա ջան, հլա վրադ նայեմ», -...