Արցախում բացվեց Նաիրա Ահարոնյանի անհատական ցուցահանդեսը
Загрузка
X


Արցախում բացվեց Նաիրա Ահարոնյանի անհատական ցուցահանդեսը

Ежедневник / 19.04.2018

Ապրիլի 13-ին, ԱՐՏ PR ընկերության նախաձեռնությամբ, Ստեփանակերտի «Արմատներ» սրճարանի արվեստային գեղեցիկ միջավայում տեղի ունեցավ նկարչուհի Նաիրա Ահարոնյանի անհատական ցուցահանդեսի բացումը` «Ճախրում եմ նորից...» խորագրով: 

Յուրօրինակ գծանկարչական աշխատանքների վաճառքից ստացված հասույթը տրամադրվելու է Ստեփանակերտի Մայր թատրոնի վերանորոգման հիմնադրամին:

Ցուցահանդեսին ներկա էին արվեստագետներ` Հայաստանից և Արցախից, բացման խոսքում ԱՐՏ PR ընկերության հիմնադիր-տնօրեն Գայանե Դավթյանը նշեց.

«Սա մեր ընկերության, այս տարվա (ծրագրեր` Արցախում իրականացնում ենք 2015թ-ից սկսած) առաջին նախագիծն է, որով և մեկնարկում ենք 2018-ի բոլոր այն մշակութային նախագծերի սկիզբը Արցախում, որոնք միտված են դառնալու Արվեստը` արվեստի համար, գաղափարի կրողները: Տվյալ դեպքում կերպարվեստի միջոցով օգնում ենք արվեստի մեկ այլ ճյուղի` թատրոնին:

Այս պահին, Ստեփանակերտի Մայր թատրոնի վերանորոգումն ու վերաբացումը Արցախի մշակութային կյանքի թերևս ամենակարևորներից է: Հրաշալի է, որ այս գաղափարի շուրջ սիրով համախմբվում են նաև անհատ արվեստագետները: Հատուկ շնորհակալություն նաև «Արմատներօ սրճարանին` իրենց պատրաստակամության, ջերմ ընդունելության և արդյունավետ համագործակցության համար»: