Բողոքի ցույց Սալոնիկում
Загрузка
X


Բողոքի ցույց Սալոնիկում

Ежедневник / 22.04.2018

Հունական Սալոնիկ քաղաքի ապրիլի 22-ի բողոքի ցույցին ներկա էին 160 հոգի: Այն տեղի ունեցավ հայկական եկեղեցու հարևանությամբ` խաչքարի մոտ:

Ցույցը կազմակերպվել էր մի քանի ակտիվ անհատների նախաձեռնությամբ: Ցույցի կազմակերպիչներից Արաքսյա Գանապետյանը նշեց մի կարևոր փաստ. «բողոքի ցույցին մասնակցեցին և կազմակերպիչների թվում էին նաև ՀՅԴ 4 անդամներ, որ ըմբոստացան կուսակցության կարգապահական պահանջներին»: 
Նա նաև ասաց, որ մասնակիցների մեծամասնությունը համայնքի ակտիվ անդամներ են, մասնակցում էին ոչ միայն հայաստանցի հայեր, այլ նաև Սալոնիկ ծնված 3-րդ սերնդի հայեր: Կոչ-հայտարարոթյունը տարածվում է սոցցանցերում, որպեսզի ուրիշներն էլ միանան և միացողների թիվն ամեն ժամ ավելանում է: 
Լուսանկարները՝ Իրինի Ռուբինյան