Հայկական ժողովրդային շարժման Երևանի գրասենյակը կազմակերպել է մեծարման հանդիսություն Հայաստանի այն մտավորականների, ովքեր վերջին տարիներին մենագրություններ են նվիրել կամ թարգմանություններ կատարել Սփյուռքում 1970-80-ական թվականներից ծավալված ազգային ազատագրական պայքարի մասին:
Վլադիմիր Պետրոսյանը, Գրիգոր Ջանիկյանը, Կարո Վարդանյանը, Ռոմիկ Հովնանյանն այդ մտավորականների շարքերում են:
Հանդիսությունը տեղի կունենա ուրբաթ, հունիսի 21-ին, ժամը 17:00-ին,
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Երկանյանների անվան սրահում
Հրավիրվում են բոլոր ցանկացողները: