«Դիզակի գույները» միջազգային երրորդ նկարչական սիմպոզիումի փակման արարողությունը տեղի ունեցավ Հադրութ քաղաքի Տնջրե ծառի տարածքում:
Սիմպոզիումին մասնակցեցին 15 նկարիչներ աշխարհի տարբեր ծայրերից. Արցախ/Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Վրաստան, Հնդկաստան, Ուկրաինա, Լիտվա:
Բոլոր աշխատանքները համարվում են «Դիզակի գույները» սիմպոզիումի սեփականությունը և մնում են Արցախում: Նախատեսվում է ցուցահանդես տարբեր երկրներում:
Շնորհակալություն բոլոր մասնակիցներին և, իհարկե, կազմակերպիչներին, որոնք օր ու գիշեր ջանք չխնայեցին իրենց գործում:
Հիշեցնենք, որ «Ժամ» ամսագիրը սիմպոզիումի առաջին տարվանից ի վեր եղել է գլխավոր ինֆորմացիոն հովանավոր:
Կհանդիպենք եկող տարի: